From Wikipedia, the free encyclopedia
Ողջամտություն, ողջախոհություն, փիլիսոփայության և հոգեբանության մեջ՝ իրականության վերաբերյալ այն հայացքները, տեսակետները և կարծիքները, որոնք հիմնված են կենսափորձի ու առօրեական գիտելիքների վրա և համապատասխանում են կշռադատության տրամաբանական հանրաճանաչ եղանակներին։ Դրանք դառնում են մոտեցման տիպար և չափանիշ յուրաքանչյուր նոր հայացքի ու կարծիքի և դրա համաձայն կատարվող գործողության համար։
Ողջամտությանը հակադրվում է երևակայական և իռացիոնալ մտակառուցումներին, ուստի և պատմականորեն օգտագործվել է կրոնի, սխոլաստիկայի և սնահավատության քննադատության մեջ (Ռենե Դեկարտ, Միշել Մոնտեն, Պ․ Բել, 18-րդ դարի ֆրանսիացի մատերիալիստներ և այլն)։ Բայց միշտ գիտակցվել է, հատկապես դիալեկտիկայի դասականների կողմից, ողջամտության սահմանափակությունը, որը որոշվում է փորձնական գիտելիքի շրջանակներով։
Ողջախոհությունը չի կարող թափանցել փորձից վերացած տեսական մտածողության ոլորտը, ուստի և նրա չափանիշները չեն կարող փաստարկներ լինել գիտության և փիլիսոփայության խնդիրների լուծման համար։ Ողջախոհության բացարձակացման վրա են հիմնված շոտլանդական դպրոցի փիլիսոփայությունը, նեոռեալիստական որոշ ուսմունքներ և այլն։ Ողջախոհությունը և նրանով պայմանավորված ռացիոնալությունը պայմանական մշակութային երևույթ են, նոր գիտելիքներն ու պատկերացումները պատմական զարգացման ընթացքում խախտում են կենսափորձի, առօրեական գիտելիքների և մտածելակերպի հիման վրա կայունացած շրջանակները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 615)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.