Շրթունքները (լատին․՝ labia oris) բերանի շրջանաձև մկանի մկանաթելերն են, որոնք դրսից ծածկված են մաշկով, իսկ ներսից՝ լորձաթաղանթով։
Շրթունք | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | բերանի սրորաբաժանում[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Խոսելու գործարաններ |
Կազմված է | lower lip? և upper lip? |
Լատիներեն անվանում | labia oris |
Զարկերակ | inferior labial artery? |
Երակ | inferior labial vein? |
Նյարդ | դիմային |
MeSH | A01.456.505.631.515 և A14.549.336 |
Foundational Model of Anatomy | 59816 |
Terminologia Anatomica 98 | A05.1.01.005 |
Նկարագրված է | 1911 Encyclopædia Britannica, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում |
Lips Վիքիպահեստում |
Կառուցվածք
Բերանի բացվածքի անկյուններին շրթունքները միանում են իրար կպուկների միջոցով (commissura labiorum)։ Շրթունքների մաշկը աստիճանաբար փոխանցվում է բերանի լորձաթաղանթի, որը վերին շրթունքից (labium superiorius) անցնելով լնդերի (gingiva) մակերեսին, միջին գծի վրա առաջացնում է բավականին լավ արտահայտված սանձիկը (frenulum labii superioris)։ Ստորին շրթունքի (labium inferiorius) սանձիկը (frenulum labii inferioris) սովորաբար թույլ է արտահայտված։
Տարբերում են երեք բաժին՝
- մաշկային - parscutanea,
- միջանկյալ - pars intermedia
- լորձային - pasr mucosa։
Շրթունքի հաստության մեջ գտնվում են միջաձիգ զոլավոր մկաններ։
Շրթունքի մաշկային բաժին
Շրթունքի մաշկային բաժինն ունի մաշկին նման կառուցվածք։ Այն ծածկված է բազմաշերտ տափակ եղջերացող էպիթելով, ունի ճարպային գեղձեր, քրտնագեղձեր ու մազեր։ Այդ շերտի էպիթելը տեղադրված է հիմային թաղանթի վրա, իսկ թաղանթի տակ գտնվում է նոսր թելակազմ շարակցական հյուսվածքը, որն առաջացնում է էպիթելի մեջ ներհրվող բարձր պտկիկներ։
Շրթունքի միջանկյալ բաժին
Շրթունքի միջանկյալ բաժինն իր հերթին կազմված է երկու գոտիներից՝
- արտաքին (հարթ)
- ներքին (թավիկավոր)։
Արտաքին գոտում էպիթելի եղջերային շերտը պահպանվում է, բայց դառնում է բարակ ու թափանցիկ։ Այս մասում մազեր չկան, քրտնագեղձերն աստիճանաբար վերանում են, պահպանվում են միայն ճարպագեղձերը, որոնց ծորանները բացվում են էպիթելի մակերեսին։ Վերին շրթունքն ավելի հարուստ է ճարպագեղձերով, հատկապես բերանի անկյան շրջանում։ Լորձաթաղանթի սեփական թիթեղը հանդիսանում է մաշկի շարակցահյուսվածքային մասի շարունակությունը։ Նրա պտկիկներն այդ գոտում բարձր չեն։ Նորածինների ներքին գոտին ծածկված է էպիթելային պտկիկներով, որոնց երբեմն անվանում են թավիկներ։ Այդ էպիթելային պտկիկներն օրգանիզմի աճին զուգընթաց աստիճանաբար հարթվում են և դառնում քիչ նկատելի։
Մեծահասակ մարդու շրթունքի անցումային բաժնի ներքին գոտու էպիթելը 3-4 անգամ հաստ է, քան արտաքին գոտում, զուրկ է եղջերային շերտից։ Որպես կանոն, ճարպագեղձերն այստեղ բացակայում են։ Էպիթելի տակ գտնվող նոսր թելակազմ շարակցական հյուսվածքը, ներհրվելով էպիթելի մեջ, առաջացնում է շատ բարձր պտկիկներ, որոնցում գտնվում են բազմաթիվ մազանոթներ։ Նրանց միջով շրջանառող արյունը թափանցում է էպիթելի միջով և պայմանավորում է շրթունքի կարմիր գույնը։ Պտկիկները պարունակում են հսկայական քանակությամբ նյարդային վերջավորություններ, այդ պատճառով շրթունքի կարմիր եզրը շատ զգայուն է։
Շրթունքի լորձաթաղանթային բաժին
Շրթունքի լորձաթաղանթային բաժինը ծածկված է բազմաշերտ տափակ չեղջերացող էպիթելով։ Սակայն էպիթելի մակերեսային շերտի բջիջներում կարելի է հայտնաբերել ոչ մեծ քանակությամբ կերատինի հատիկներ։ Շրթունքի լորձաթաղանթային բաժնի էպիթելը զգալիորեն ավելի հաստ է, քան մաշկայինում։ Այստեղ լորձաթաղանթի սեփական թիթեղն առաջացնում է պտկիկներ, որոնք ավելի կարճ են, քան մոտ գտնվող անցումային բաժնում։ Լորձաթաղանթում մկանային թիթեղը բացակայում է և այդ պատճառով սեփական թիթեղն առանց կտրուկ սահմանի անցնում է ենթալորձային հիմի, որն էլ անմիջականորեն հարում է միջաձիգ զոլավոր մկաններին։
Շրթունքների մաշկի և լորձաթաղանթի միջև գտնվող շարակցահյուսվածքային ենթալորձային հիմում տեղադրված են մկաններ և շրթունքային թքագեղձերի սեկրետոր բաժինները։ Շրթունքի զանգվածի մեջ տեղավորված մկանները հարմարված են ոչ միայն բերանի ճեղքի բացմանը կամ փակմանը, այլև հնարավորություն են տալիս կատարելու տարբեր տեսակի շարժումներ։
Շրթունքի թքագեղձեր
Շրթունքի թքագեղձերը, բավական խոշոր են, երբեմն հասնում են սիսեռի հատիկի մեծության։ Նրանք տեղադրված են շրթունքների ենթալորձային հիմում և կենտրոնցաված են գլխավորապես շրթունքների ձուլանի՝ բերանի անկյունների մոտ, մինչդեռ նրանց առջևի մասում, հատկապես ստորին շրթունքում, նրանք շատ նոսր են տարածված։ Ըստ կազմության դրանք բարդ բշտախողովակակազմ գեղձեր են, ըստ գեղձազատուկի բնույթի՝ համարվում են խառը՝ շճալորձային գեղձեր։ Արտատար ծորանները ներսից պատված են բազմաշերտ տափակ չեղջերացող էպիթելով և բազմաթիվ անցքերով բացվում են բերանի նախադռան շրթունքային մասում՝ շրթունքների մակերեսին։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.