From Wikipedia, the free encyclopedia
Շպեյզա, շպայզե (գերմ.՝ Speise - բառացի՝ կերակուր), որոշ գունավոր մետաղների արտադրության ընթացքում ստացվող կողմնակի կամ միջանկյալ արտադրանք։ Պղնձի, նիկելի, կոբալտի, երկաթի և այլ մետաղների արսենիդների և անտիմոնիդների համաձուլվածք է։ Շպեյզան առաջանում է կապարի, կոբալտի, նիկելի և այլ հանքանյութերի ու խտանյութերի հալման ժամանակ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ մկնդեղ, ընդ որում Շպեյզայի մեջ կուտակվում են պղինձ, կոբալտ, նիկել, ինչպես նաև ոսկու ու պլատինի մի մասը։ Թանկարժեք մետաղները կորզելու համար Շպեյզայի սկզբում թրծում են՝ մկնդեղն ու ծծումբը հեռացնելու համար, ապա ստացված մետաղների օքսիդները ենթարկում հետագա վերամշակման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 553)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.