Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Շիրազի համալսարան (պարս.՝ دانشگاه شیراز, Dāneshgāh-e-Shirāz), նախկինում հայտնի էր որպես Փահլավի համալսարան, պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Իրանում, կրթական և գիտական-հետազոտական կենտրոն։ Գտնվում է Շիրազ քաղաքում[2]։
Շիրազի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և շենք |
Հիմնադրված է | 1954 |
Անդամակցություն | ASEAN European Academic University Network?[1] |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Շիրազ |
Կայք | shirazu.ac.ir(անգլ.)(պարս.) |
Shiraz University Վիքիպահեստում |
Այժմ այնտեղ սովորում են 13 հազարից ավելի ուսանողներ[3]։ Համալսարանում ներկայացված են 53 բակալավրի ծրագրեր, 61 մագիստրոսական, մեկ ծրագիր բժշկության դոկտորի աստիճանի և 25 դոկտորական ծրագրեր[4]։
Շիրազի համալսարանի նախորդը տեխնիկական քոլեջ էր՝ «Առողջության բարձրագույն համալսարան» անվամբ, որը նախատեսված էր բժշկական մասնագետների պատրաստման համար՝ 4 ամյա ծրագրով, ստեղծվել է 1946 թվականին։ 1950 թվականին այն վերափոխվել է բժշկական ինստիտուտի։ 1953 թվականին հիմնադրվել է բուժքույրերի դպրոց և գյուղատնտեսական քոլեջ։
1954 թվականին ինժեներական քոլեջին և անասնաբուժության քոլեջին միանալուց հետո համալսարանի կարգավիճակ ստացավ։ Ի պատիվ կառավարող դինասիտիայի այն ստացավ Փահլավի համալսարան անվանումը։ Նախահեղափոխական շրջանում համալսարանի կազմում առաջացավ ատամնաբուժական դպրոց (1969), հետդիպլոմային կրթության դպրոց և էլեկտրոնիկայի քոլեջ (1969), իրավունքի և մանկավարժության քոլեջ (1977)[5]։
1960 թվականին Մոհամմադ Ռեզա Փահլավին Իրան հրավիրեց Փենսիլվանիայի համալսարանի նախագահ Գեյլորդ Հարնուելլին, որպեսզի նա ուսումնասիրի Իրանի բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Շահի պատվերով նա հաշվետվություն կազմեց, որի արդյունքներից ելնելով շահը Փենսիլվանիայի համալսարանին առաջարկեց օգնել վերափոխել Փահլավիի համալսարանը Մերձավոր Արևելքի միակ բուհի, որը հիմնված է ամերիկյան բարձրագույն կրթության համակարգի վրա[6]։ Այսպիսով Փենսիլվանիայի համալսարանը կարևոր դեր խաղաց Փահլավիի համալսարանի ֆակուլտետների ծրագրերի և ինստիտուտերի կառուցվածքի ձևավորման մեջ։ Փենսիլվանիայի համալսարանի շատ դասախոսներ ուղևորվեցին Շիրազ դասավանդելու կամ ղեկավարելու կրթական կամ հետազոտական աշխատանքներ։ Փենսիլվանիայի համալսարանի նախագահը արժանացավ Փահլավիի համալսարանի պատվավոր աստիճանի ի նշան երախտագիտության համալսարանի ձևավորման մեջ ունեցած ավանդի համար[7]։
1979 թվականին իսլամական հեղափոխությունից հետո սկսվեց մշակութային մմհեղափոխություն (en:Iran's Cultural Revolution of 1980-1987) 1980-1987-ական թվականներ, որըը ուղղված էր կրթության և մշակույթի մահմեդականացմանը։ Որի ընթացքում Իրանի բոլոր համալսարանները 3 տարով փակվել են։
Ներկայումս Շիրազի համալսարանը Իրանում ազդեցիկ բուհի հեղինակություն ունի, որը գերազանցում է նույնիսկ Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանին և Թեհրանի համալսարանին։
Չնայած Շիրազի համալսարանի պաշտոնական և հիմնական լեզուն պարսկերենն է, դասախոսությունների, դասագրքերի, տնային աշխատանքների և նույնիսկ քննությունների մեծ մասը անգլերեն լեզվով է, դա հատկապես արդարացի է ինժեներական դպրոցի համար, որտեղ հիմնական առարկաների դասագրքերը անգլերեն են (էլեկտրիկա, էլեկտրոնիկա, համակարգչային գործ, մեխանիկա, շինարարություն, նյութագիտություն քիմիական ինժեներական գործ)։
Ինչպես նաև Շիրազի համալսարանում ստեղծվել է Վիրտուալ համալսարան, Իրանի առաջին վիրտուալ համալսարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.