Շինոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Շինոն ( ֆր.՝ Chinon. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( )), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Կենտրոն-Լուարի հովիտ երկրամասի Էնդր և Լուար դեպարտամենտի Շինոնի շրջանում[5]։ Ընկած է Վյեն գետի ափին։ Զբաղեցնում է 39,02 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 1999 թվականի տվյալներով եղել է 8716։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Շինոն | |||
ֆր.՝ Chinon[1] ֆր.՝ Chinon-sur-Vienne[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Էնդր և Լուար և arrondissement of Chinon? | ||
Մակերես | 39,02 կմ² | ||
ԲԾՄ | 37 մետր, 27 մետր, 112 մետր | ||
Բնակչություն | ▼8052 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 37500[4] | ||
Պաշտոնական կայք | ville-chinon.com(ֆր.) | ||
| |||
Շինոնի հին՝ պատմական քաղաքամասի մի հատվածը 2000 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Շինոնի ամրոցը եղել է Անգլիայի թագավոր և Անժուի կոմս Հենրի II- ի սիրած կեցավայրերից մեկը, և նա վերակառուցել ու ընդլայնել է այն։ 1205 թվականին Շինոնը մտել է ֆրանսիական արքունի կալվածքների ցանկ։ 1308 թվականին Հռոմի պապ Կղեմես V-ն ստորագրել է Շինոնի մագաղաթը ՝ թույլատրելով դատել Տամպլիերների ռազմա-կրոնական ուխտի բարձրագույն ղեկավարությանը։ Հարյուրամյա պատերազմի ժամանակ՝1418 թվականից Շինոնում է ապրել աքսորյալի կարգավիճակում գտնվող ֆրանսիական գահի ժառանգորդը՝ Կառլոս VII-ը, ով հետագայում դարձել է Ֆրանսիայի թագավոր, 1429 թվականին էլ Շինոնի ամրոցում ընդունել է Ժաննա դը Արկին։ 16-րդ դարից ամրոցը դադարել է թագավորական կեցավայր լինելուց, և քաղաքը կորցրել է իր կարևորությունը։
Համայնքում արտադրվում է Chinon կարմիր գինի՝ Cabernet Franc խաղողից՝ Cabernet Sauvignon-ի հավելումով։ Քաղաքը մտնում է Լուարի հովտի գինե-զբոսաշրջային երթուղում ներառված բնակավայրերի մեջ։
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[6] and INSEE (1968-2017)[7] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.