From Wikipedia, the free encyclopedia
Շաքիի խաների պալատ (ադրբ.՝ Şəki Xan sarayı), պալատ Ադրբեջանի Հանրապետության Շաքի քաղաքի հյուսիս-արևելյան մասում։ Կառուցվել է 1790-1797 թվականներին՝ Մեհեմմեդհեսեն խանի ժամանակ։ Պատմա-Ճարտարապետական արգելոցի տարածքում գտնվող պալատը համաշխարհային պատմական և ճարտարապետական հուշարձան է։ 18-րդ դարում պարսկական ոճով կառուցված պալատը ներկայումս գործում է որպես թանգարան։
Շաքիի խանական պալատ | |
ադրբ.՝ Şəki Xan Sarayı* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Խանի պալատը Շաքիի կենտրոնում | |
Երկիր | Ադրբեջան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i,vi,v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա[1] |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2001 (25-րդ նստաշրջան) |
Համար | 1576 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
2019 թվականի հուլիսի 7-ին Շաքիի պատմական կենտրոնը Շաքիի խաների պալատի հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում[2]։
Պալատը կառուցվել է 18-րդ դարում[3][4]։ Շանդոր Ռադոն նշում է, որ պալատը կառուցվել է 1760 թվականին Հուսեյին խանի կողմից։ Հետագայում պալատը վերանորոգվել է[5]։ Արվեստի հանրագիտարանում նշվում է, որ պալատը կառուցվել է 1791-92 թվականներին[6]։ Ադրբեջանի խորհրդային հանրագիտարանը ցույց է տալիս, որ պալատը կառուցվել է XVIII դարի 60-ականներին՝ Հուսեյին խան Կոշակի հրամանով[7]։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում նշված է, որ պալատը և ամրոցի պատերը միաժամանակ կառուցվել են 1765 թվականին[8]։ Բրիտանիկա հանրագիտարանի 1890 թվականի հրատարակության մեջ նշվում է, որ ամրոցի պատերը կառուցվել են 1765 թվականին, իսկ պալատը կառուցվել է որոշ ժամանակ անց[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.