Շարիտե (ֆր.՝ Charité բառացի՝ «գթասրտություն»), Բեռլինի չորս շրջաններում տեղակայված կլինիկական համալիր, Եվրոպայի խոշորագույն հիվանդանոցը[2]։ Բեռլինի Հումբոլդտի ի և Բեռլինի ազատ համալսարանների համալսարանական կլինիկան է։ Համագործակցում է բազմաթիվ հետազոտական կենտրոնների հետ, ինչի շնորհիվ համարվում է Գերմանիայի առավելագույն գիտական բժշկական հաստատություններից մեկը։ 2012 թվականից մինչև 2020 թվականը Ֆոկուսի (Focus) կողմից այն անվանվել է Գերմանիայի ավելի քան 1000 հիվանդանոցներից լավագույնը[3][4]։ 2019 և 2020 թվականներին Նյուսուիք (Newsweek) գնահատել է Շարիտեն, որպես աշխարհի հինգերորդ և Եվրոպայի լավագույն բուժհաստատություն[5]։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ասպարեզում գերմանացի Նոբելյան մրցանակակիրների կեսից ավելին, ներառյալ Էմիլ ֆոն Բերինգը, Ռոբերտ Քոչը և Պոլ Էրլիչը, աշխատել են Շարիտեում[6]։ Մի շարք քաղաքական գործիչներ և դիվանագետներ բուժվել են Շարիտեում, այդ թվում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով օրթոպեդիկ բաժանմունքում ստացել է մենիսկի բուժում , իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ Ուկրաինայից, Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանից[7][8][9]։

Արագ փաստեր Շարիտե Charité – Berlin University of Medicine, Աշխարհագրություն ...
Շարիտե
Charité – Berlin University of Medicine
Thumb
Աշխարհագրություն
ՏեղադրությունCharitéplatz 1, Berlin., Գերմանիա
Հիվանդանոցի տեսակհանրային հիվանդանոց
ՂեկավարHeyo K. Kroemer[1]
Պատմություն
Հիմնադրված1710-08-13 (313 տարի առաջ)
Հղումներ
Կայքwww.charite.de
Փակել

Պատմություն

Շարիտեն հիմնադրել է Պրուսիայի Ֆրիդրիխ I թագավորը 1710 թվականին և 1727 թվականից կրում է ներկայիս անվանումը։ Կլինիկան Գերմանիայի հնագույն բուժական հաստատություններից է, նաև Եվրոպայի համալսարանական հնագույն կլինիկաներից է[2]։ Շարիտեն բաղկացած է 17 կենտրոններում միավորված ավելի քան 100 կլինիկաներից և ինստիտուտներից, ։ Շարիտեի աշխատակիցների ընդհանուր թիվը 10.4 հազար է, շրջանառությունը տարեկան կազմում է մոտ մեկ միլիարդ եվրո։ Կլինիկան տարեկան բուժում են ստանում 128 հազար հիվանդ և գրեթե 1 միլիոն մարդ՝ ամբուլատոր հիմունքներով[10]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.