Շատելրո

From Wikipedia, the free encyclopedia

Շատելրո

Շատելրո ( ֆր.՝ Châtellerault ), քաղաք Ֆրանսիայում՝ Պուատու-Շարանտ վարչական տարածաշրջանի Վիեն դեպարտամենտում,Պուատիե քաղաքից դեպի հյուսիս, Փարիզից Բորդո տանող պատմական ճանապարհի՝ Վիեն գետի հետ հատվելու վայրի մերձակայքում (ի դեպ՝ գետն այդտեղից նավարկելի է դառնում)։ Բնակավայրն զբաղեցնում է 51,93 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31902։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել

Ստղծվել է 952 թվականին տեղի վիկոնտի կողմից հիմնադրված ամրոցի շուրջ, ով իր անունը տվել է ամբողջ քաղաքին։ Միջնադարում վիկոնտ դը Շատելրո տիտղոսը կրել են Լուսինյանները և Լա Ռոշֆուկոները։ Ֆրանցիսկոս I-ը Շատլրոյի կոմսությունը բարձրացրել է դքսության աստճանի և այն շնորհել ոստիկանապետ / կոնետաբլ Կարլ Բուրբոնին։ Լուիզա Սավոյացու մահից հետո այդ դքսությունը կցվել է ֆրանսիական թագին։ Հետագայում Շատելրոյի դուքի տիտղոսը կրել են շոտլանդացի Ջեյմս Համիլտոնը և արքայադուստր Դիանա դը Շատելրոն։

14-րդ դարից ի վեր Շատելրոն եղել է Ֆրանսիայի զինագործության գլխավոր կենտրոններից մեկը։

Քաղաքի տեսարժան վայրերից են ավտոմեքենաների թանգարանը, Հենրիխ IV-ի անունը կրող, Վերածննդի ոճով կառուցված կամուրջը (1575-1611) և 16-րդ դարի կառույց հանդիսացող այն առանձնատունը, որտեղ փիլիսոփա Դեկարտն անցկացրել է իր մանկությունը։

Ժողովրդագրություն

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.