Շառլ Օգյուստեն Կուլոն
From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Օգյուստեն Կուլոն (ֆր.՝ Charles-Augustin de Coulomb, հունիսի 14, 1736[4][5][6][…], Անգուլեմ, Ֆրանսիայի թագավորություն - օգոստոսի 23, 1806[5][4][6][…], Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն), ֆրանսիացի ֆիզիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1781)։ Հետազոտել է մազերի, մետաքսաթելերի (1777) և մետաղալարերի (1784) ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները։ Հնարել է ոլորակշեռքը, որը հետագայում կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունը ուսումնասիրելու համար (Կուլոնի օրենք)։ 1781 թվականին նկարագրել է սահքի և ճոճման շփման վերաբերյալ կատարած փորձերը, ձևակերպել չոր շփման օրենքները։ Ցույց է տվել, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդիչի մակերևույթով, մուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունները։ Կուլոնի փորձարարական աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել էլեկտրամագնիսական երևույթների տեսության ստեղծման համար։ Նրա անունով է կոչվում էլեկտրականության քանակի միավորը (կուլոն)։
![]() | |
Ծնվել է | հունիսի 14, 1736[4][5][6][…] Անգուլեմ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 23, 1806[5][4][6][…] (70 տարեկան) Փարիզ, Առաջին ֆրանսիական կայսրություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ, սպա, ռազմական ինժեներ, ռազմական գործիչ և զինվոր |
Գործունեության ոլորտ | էլեկտրամագնիսականություն և Գրունտների մեխանիկա |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Լեհական գիտությունների ակադեմիա, Ստանիսլավի ակադեմիա[7] և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[4] |
Ալմա մատեր | Չորս ազգությունների քոլեջ[4] և École royale du génie de Mézières? (1761)[8][4] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Louise Françoise LeProust Desormeaux?[4] |
Charles Augustin de Coulomb Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.