բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Շանբերան, (անգլ.՝ Antirrhinum), առյուծաբերան, խլածաղկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա դեկորատիվ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։ ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝
Շանբերան | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Antirrhinum
L., (1753)
|
||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
Շանբերան խոշոր (Antirrhinum majus) | ||||||||||
|
Նշված տեսակը միամյա կամ բազմամյա խոտաբույս է, ցողունի բարձրությունը՝ 30-ից 60 սմ։ Տերևները նշտարաձև են, ծաղիկները՝ խոշոր, երկշուրթ, կարճ ծաղկակոթերով, կարմիր, դեղին կամ սպիտակ։ Սերմերը ձվաձև են, կնճռոտ։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ խոշոր, երկշուրթ, կարճ ծաղկակոթերով, կարմիր, դեղին, սպիտակ և այլն։ Սերմերը մանր են, ձվաձև, կնճռոտ։
Պարտեզագործության մեջ օգտագործվում են հատկապես խոշոր և վառ ծաղիկներ ունեցող տարատեսակները, գաճաճները՝ ծաղկաթմբերի գազոնների, ծաղկազարդման համար։ Լայնորեն կիրառվում է նաև գենետիկական հետազոտություններում։
Հայտնի է Շանբերանի շուրջ 40 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդում։ Հայաստանում մշակվում է խոշոր շանբերանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.