Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Շամիլ Սալմանովիչ Բասաև, ինչպես նաև Աբդալլահ Շամիլ Աբու-Իդրիս[13](չեչեներեն՝ Шамиль Басаев), (հունվարի 14, 1965[4][5][6] - հուլիսի 10, 2006[7][8][9][…], Ինգուշեթիա, Ռուսաստան[10][11][12]), չեչեն իսլամիստ ռազմական գործիչ, վարձկան ահաբեկիչ, չեչենական շարժման առաջնորդ։
Շամիլ Բասաև | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | State University of Land Use Planning? (1988) |
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ և warlord |
Դավանանք | իսլամ, սուննի իսլամ[1] և Salafism?[2][3] |
Ծննդյան օր | հունվարի 14, 1965[4][5][6] |
Վախճանի օր | հուլիսի 10, 2006[7][8][9][…] (41 տարեկան) |
Վախճանի վայր | Ինգուշեթիա, Ռուսաստան[10][11][12] |
Քաղաքացիություն | Չեչնիա |
Պարգևներ | |
Իր ռազմական գործունեությունը սկսելով որպես ռազմական հրամանատար Հյուսիսային Կովկասում՝ տարիներ շարունակ Բասաևը գլխավորել է պարտիզանական ջոկատներ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի, ինչպես նաև ձեռնարկել է քաղաքացիների մասսայական պատանդառության գործողություններ, որոնց նպատակն էր Չեչնիայից ռուսական զորքերի հեռացումը[14]։ 2003 թվականից Բասայևը կրում է Էմիր Աբդալահ Շամիլ Աբու-Իդրիս մարտական կեղծանունը։ 1997-1998 թվականներին Ասլան Մասխադովի կառավարման ներքո նա ստանձնեց Չեչնիայի վարչապետի պաշտոնը։ Հաճախ Բասայևը համարվել է չեչնիական ապստամբության արմատական թևի բացարձակ առաջնորդ։ Նա պատասխանատու էր Չեչնիայում և այլ վայրերում պարտիզանական հարձակումների համար[15][16][17]։ ABC News-ը նրան նկարագրում է որպես «աշխարհի ամենապահանջված ահաբեկիչներից մեկը»[18]։
2006 թվականի հուլիսի 10-ին Բասայեևը սպանվել է պայթյունի հետևանքով։ Դեռևս հակասությունուններ կան այն փաստի շուրջ, թե ով է պատասխանատու նրա մահվան համար։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ նա սպանել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից, իսկ չեչեն անջատողականները պնդում են, որ նրա մահը պարզապես պատահական պայթյունի արդյունք է եղել։
Շամիլ Բասաևը ծնվել է 1965 թվականին Չեչնայի հարավարևելքում գտնվող Դիշնե Վեդենո վարչական շրջանի Վեդենո գյուղում[19]։ Ըստ Գենադի Տրոշևի՝ նա ունեցել է նաև ռուս նախահայրեր[20]։ Նրան անվանակոչել են Իմամ Շամիլի՝ Դաղստանի երրորդ և վերջին իմամի անունով, ով նաև հակառուսական կովկասցի չեչենավարական ուժերի առաջնորդն է եղել Կովկասյան պատերազմի ժամանակ։ Նրա ընտանիքը ռուսական տիրապետության դեմ պայքարի երկար պատմություն ունի։ 1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո նրա պապը մասնակցել է մասնատված Հյուսիսկովկասյան էմիրության վերամիավորման անհաջող պայքարում[21]։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախագահ Լավրենտին Բերիայի հրամանով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բասաևները, չեչենական բնակչության մեծ մասի հետ միասին արտաքսվել են Ղազախստան։ 1940-1944 թվականների չեչնիական ապստամբության մասնակիցներին աջակցության հնարավորությունից զրկելու նպատակով։ Նրանց միայն թույլատրեցին վերադառնալ, երբ 1957 թվականին Նիկիտա Խրուշչովի կողմից արտաքսման օրենքը վերացվեց։ Բասաևը մոլի ֆուտբոլոստ է եղել։ 1982 թվականին 17 տերականում նա ավարտել է դպրոցն և որպես հրշեջ, մեկնել ծառայության ԽՍՀՄ բանակ։ Հաջորդ չորս տարիների ընթացքում, մինչև Մոսկվա մեկնելը, նա աշխատել է Ռուսաստանի հարավում գտնվող Վոլգոգրադ շրջանի Ակսայիսկի սովխոզում։
Նա փորձեց ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավունքի դպրոց, սակայն ձախողվեց։ Փոխարենը 1987 թվականին ընդուվեց Մոսկվայի հողատարածքային կառավարման ճարտարագիտական համալսարան։ Այնուամենայնիվ, 1988 թվականին ցածր գնահատակաների պատճառով հեռացվեց համալսարանից։ Հետագա տարիներին Մոսկվայոում աշխատել է որպես համակարգիչներ վաճառող՝ համագործակցելով տեղացի չեչեն գործարար Սուփյան Տարամովի հետ։
Երբ սովետական կառավարության որոշ անդամներ փորձեցին գլխավորել 1991 թվականի հեղաշրջմանը՝ նա միացավ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի աջակիցներին, զինվեց նռնակներով ու դուրս եկավ Ռուսաստանի Սպիատկ տունը շրջապատող բարիկադների վրա[22]։
Մի քանի ամիս անց՝ 1991 թվականի նոյեմբերին, չենչեն ազգայնական առաջնորդ Ջոխար Դուդաևը միակողմանի հայտարարություն արեց նոր ձևավորված Ռուսաստանի Դաշնությունից անկախանալու վերաբերյալ։ Ի պատասխան այդ հայտարարության՝ Յելցինը հայտարարեց արտակարգ իրավիճակ և զորքեր ուղարկեց դեպի Չեչնիայի սահման։ Այդ ժամանակից էլ Բասաևը սկսեց իր ապստամբական գործունեությունը՝ փորձելով միաջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել գործող ճգնաժամի վրա։ Բասաևը, Լոմ այի Չիչնևն ու Սաիդ Ալի Սատուևը, ով նախկին օդաչու էր, 1991 թվականի նոյեմբերի 9-ին առևանգեցին Ռուսաստանի խոշորագույն Աերոֆլոտ ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը ուղևորվում էր Ռուսաստանի Միներալնիե Վոդիից դեպի Անկարա։ Նրանք սպառնացին պայթեցնել ինքնաթիթռը, եթե արտակարգ իրավիճակը չհանվեր։ Ինքնաթիռի առևանգումը խաղաղ լուծում ունեցավ Թուրքիայում։․ Ինքնաթիռ ու ուղևորները ապահով կերպով վերադարձան, իսկ առգրավողները ապահով թռիչքով վերադարձան Չեչնիա։
Շամիլ Բասաևն Ադրբեջանի իշխանությունների կողմից հրավիրվել է Ադրբեջան՝ մասնակցելու հայերի դեմ պատերազմին։ Հետագայում Բասաևը հայտարարում է, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելն գրեթե անհնար էր։ 2000 թվականին Բասաևը ANS ադրբեջանական հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է.
“Մենք եկանք Ղարաբաղ կռվելու ոչ թե ավարի, այլ Ջիհադի գաղափարի համար։ Սակայն, տեղ հասնելով և իրավիճակը տեսնելով, հասկացանք, որ այնտեղ չկա Ջիհադի և ոչ մի նշան”։
Չեչենների վերջին մարտը հայերի դեմ տեղի է ունեցել 1993 թվականի աշնանը։ Բասաևի խմբավորումը խոշոր կորուստներ է կրել, քանի որ ադրբեջանցիները լքել էին Բաշ-Կարբենդի մատույցների դիրքերը։ Հայերը Գյուղն ազատագրել են հակահարձակմամբ[23]։
Չեչենները բազմաթիվ զոհեր են տվել, և հայկական կողմը նրանց հնարավորություն է տվել տանել դիակները։ Չեչենները մեկընդմիշտ հեռացել են Արցախից։ Չի բացառվում, որ անհատ չեչեններ հետո էլ են մասնակցել մարտական գործողությունների, սակայն դա կազմակերպված բնույթ չի կրել[23]։
1993 թվականին Բասաևը որոշել է Արցախից դուրս բերել իր ենթակայության տակ գտնվող չեչենական ջոկատները[24]։
1992 թվականին Բասաևը մեկնում է Աբխազիա՝ մասնակցելու տեղի անջատողականների Վրաստանի դեմ կազմակերպված անջատողական շարժմանը[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.