From Wikipedia, the free encyclopedia
Շալե, Ալպերի շվեյցարական հատվածում հանդիպող տուն՝ փայտի և քարի համադրմամբ։ Համադրման նպատակն է՝ գետնամոտ հատվածում ապահովել ջրամեկուսացում, իսկ վերին հատվածում, որտեղ հասանելի չեն անձրևն ու ձյունը, ապահովել առավելագույն ջերմամեկուսացում՝ փայտի միջոցով, որի հետ ավելի հեշտ է աշխատել[1]։
Շալեներն անպայման ունենում են բուխարիներ և ջեռուցվում են հիմնականում փայտով։ Քանի որ Ալպերը բարձրալեռնային գոտի է, և ձմռան ընթացքում բավականին ցածր ջերմաստիճան է գրանցվում, վառարան-բուխարիները լինում են երկուսը կամ մի քանիսը։ Շալեները փայտե կառուցվածքի շնորհիվ օդափոխության կարիք չեն ունենում, և միաժամանակ փայտի ցածր ջերմափոխանցման շնորհիվ ապահովում են բարձր ջերմամեկուսացում։ Շալեները հիմնականում ունենում են մեկ մուտք, միջհարկային անցումները փայտե աստիճաններով են կազմակերպվում։ Շալեն էկոլոգիապես մաքուր շինություն է, քանի որ բացի բնական շինանյութերից այլ բան չի օգտագործվում[2]։
Շալեի ճարտարապետական ոճը իրենից ներկայացնում է կոպիտ փայտե տուն՝ բարձրադիր քարե հիմքերով, սուր երկհարկանի տանիքով, փայտից զարդարված լայն պատշգամբներով, որոնք դուրս են գալիս պարագծից, ինչպես նաև ընդարձակ պատուհաններով[3]։ Այսպիսի տան ներսում շատ արևի լույս կա, առաստաղները զարդարված են բաց փայտե գերաններով և քիվերով։ Պատերը զարդարված են փայտե պանելներով, իսկ հյուրասենյակում տեղադրված է բուխարի, որի շրջանակը պատրաստված է բնական կամ արհեստական քարից։ Ժամանակակից շալեն ունի արտաքինի հետևյալ ճարտարապետական առանձնահատկությունները.
Շալեի ոճով ինտերիերը պետք է պարունակի․
դեկորատիվ տարրեր[4],
բազկաթոռ և հայ-թեկ աթոռ,
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.