Շագանի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Շագանի (ուկրաիներեն՝ Шагани), աղի ջրով լիման Սև ծովի ափեզրի մոտ, հաճախ անվանվում է լիճ։ Գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզում։ Իրենից ներկայացնում է բաց տիպի լիման, որը բաժանված է ծովից ոչ մեծ ավազաթմբով և պարբերաբար հաղորդակցվում է ծովի հետ։ Պարբերական ջրափոխանակության արդյունքում լիմանի ջրի աղիությունը նույնպիսինն է, ինչպես և Սև ծովինը (մոտ 18 ‰)։ Մակերևույթի մակերեսն է 70 կմ²։ Հաղորդակցվում է նաև Ալիբեյ լիմանի (լճի) հետ։ Շագանի լիմանի երկարությունը կազմում է 9 կմ, իսկ լայնությունը մոտ 8 կմ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շագանի | |
---|---|
Տեսակ | ծովալճակ |
Երկիր | Ուկրաինա |
Վարչատարածք | Բելգորոդ-Դնեստրովսկի շրջան |
Երկարություն | 9 կմ |
Լայնություն | 8 կմ |
Խորություն | 2,4 մետր |
Մակերես | 70 կմ² |
Լիմանում բնակվում են ավելին քան 20 տեսակի առավելապես ծովային տեսակի ձկներ։ Լիմանի ափերը հանդիսանում են տարբեր թռչունների բնադրման վայր։ Սասիկ - Շագանի - Ալիբեյ - Բուրնաս համակարգը ներառված է միջազգային ջրա-ճահճային տարածքների պաշտպանության Ռամսարյան կոնվենցիայի ցանկի մեջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շագանի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.