Նորշենի կռիվ, տեղի է ունեցել Մշո դաշտի Նորշեն գյուղում, 1901 թվականի դեկտեմբերի 22 (այլ տվյալներով՝ 23)-ին, Գևորգ Չավուշի ֆիդայիների և թուրքական զորքի միջև։ Մատնությամբ իմանալով ֆիդայիների այնտեղ գտնվելու մասին՝ թուրքական 100 հեծյալ պաշարել են գյուղը։ Ֆիդայիները թաքնվել են տներում, երբ թուրքերը մտել են գյուղի հրապարակ, դուրս գալով թաքստոցներից, շրջապատել են նրանց, սկսվել է կռիվը։ Խուճապի մատնված թուրք զինվորները, լքելով ձիերը, թաքնվել են գոմերում և պաշարվել։ Ֆիդայիները կրակ են բացել նաև թուրքերին օգնության եկած քրդերի վրա թույլ չտալով գյուղ մտնել։ Կռիվը տևել է մինչև ուշ երեկո, որից հետո ֆիդայիները, չնայած հերոսական դիմադրությանը, նահանջել են Ալվառինջ։ Թուրքերը, մտնելով գյուղ, սկսել են կոտորածն ու թալանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.