From Wikipedia, the free encyclopedia
Նորդռեիսա (նորվ.՝ Nordreisa), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Սթորսլեթ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է բուկմոլը։ Զբաղեցնում է 3437.64 կմ² տարածք[2]։
Նորդռեիսա նորվ.՝ Nordreisa | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Թրոմս | ||||
Վարչկենտրոն | Սթորսլեթ | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 4665 | ||||
Տարածք | 3437.64 | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1886[1] թ. | ||||
Սահմանակցում է | Շերվյե, Քվենանգեն, Կյոտուկեյն, Kåfjord kommune –Gáivuona suohkan – Kaivuonon komuuni, Էնոնտեկիյո և Լյունգեն | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 1942 | ||||
nordreisa.kommune.no | |||||
Կոմունան կազմավորվել է 1886 թվականի հունվարի 1-ին։ Սկզբնական շրջանում այն ավելի մեծ մակերես էր զբաղեցնում, սակայն հետագայում որոշ տարածքներ առանձնացվեցին։
Անվանումը ստացել է կոմունայի տարածքով հոսող Ռեիսա գետից։
Նորդռեիսա կոմունայի զինանշանը հաստատվել է 1984 թվականի դեկտեմբերի 21-ին և իրենից ներկայացնում է կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի 2 սաղմոն տեսակի ձուկ։ Կոմունայի ղեկավարությունը այդպես է որոշել, քանզի Ռեիսա գետը հայտնի է սաղմոն ձկան առատությամբ և համեղությամբ[2]։
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Նորդռեիսա կոմունայում բնակվում է 4665 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 40 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.