Նորաշենիկ (համայնք, Քաշաթաղի շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
Նորաշենիկ, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշենիկ (այլ կիրառումներ)
Չշփոթել Նորաշենիկ (գյուղ, Քաշաթաղի շրջան) հոդվածի հետ։
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Քաշաթաղի շրջան |
Ներառում է | Նորաշենիկ գյուղ, Վարդուտ գյուղ |
Վարչկենտրոն | Նորաշենիկ գյուղ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (2015) | 135 |
Տարածք | 3213,7 հա |
Ժամային գոտի | +4 |

Աշխարհագրություն
Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտակենտրոնական մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 3213,7 հա է, որից 1031,3 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Շալվա գետը[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 35 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 85 կմ[2]։
Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք
Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Նորաշենիկ համայնքն իր մեջ ներառում է Նորաշենիկ և Վարդուտ գյուղերը[2]։
Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, առևտրային օբյեկտ[2]։
Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր բնական աղբյուրներից։ Առկա են նաև խմելու ջրի համար պիտանի բնական աղբյուր-առվակներ[2]։
2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։
Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին, գործում էր կառավարության տրամադրած տրանսպորտ[2]։
Բնակչություն
Նորաշենիկ համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 135 մարդ, որոնք կազմել են 29 տուն։ Նույն թվականի դրությամբ Նորաշենիկ գյուղում բնակվել է 78 մարդ, որոնք կազմել են 15 տուն։ Վարդուտ գյուղում բնակվել է 57 մարդ, որոնք կազմել են 14 տուն[2]։
Կրթություն
Նորաշենիկ համայնքի Վարդուտ գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 20 աշակերտ[2]։
Տնտեսություն
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 2147,6 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.