ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Քոչարյան Նորայր Մարգարի (հոկտեմբերի 16, 1906, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ժամանակաշրջանի ֆիզիկոս։ ԽՄԿԿ անդամ (1944):
Նորայր Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1906 Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 14, 1967 (60 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և ՀԱՊՀ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Քոչարյան Նորայրը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Երևանում։ ՍՄԿԿ անդամ է եղել 1944 թվականից։ 1931 թվականին ավարտել է Երևանի համալսարանը։ Եղել է համալսարանի փորձարարական ֆիզիկայի,նյութի կառուցվածքի ամբիոնների վարիչ, 1938-1945 թվականներին, միաժամանակ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1958-1959 թվականներին Նորայրը համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի առաջին դեկանն էր։ 1943 թվականին, Ա․ Ի․ Ալիխանովի և Ա․ Ի․ Ալիխանյանի հետ, Քոչարյանը մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի (հետագայում՝ ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտում) կազմակերպմանը։ 1944-1949 թվականներին եղել է այդ ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1949-1960 թվականներին փոքր էլեկտրամագնիսի լաբորատորիայի, իսկ 1960-1962 թվականներին պոլիմերների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչը։ 1962 թվականին կազմակերպել և ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ կենտրոնական ֆիզիկատեխնիկական լաբորատորիան։ Մահացել է 1967 թվականի մարտի 14-ին՝ Երևանում։
Քոչարյանի գիտական առաջին աշխատանքները, որոնք նա կատարել է 1934 թվականին, Արագած լեռան վրա կազմակերպված գիտական արշավախմբի կազմում, նվիրված են եղել տիեզերական ճառագայթների բաղադրության հետազոտմանը։ 1936 թվականին, Երևանում, Ա․ Ն․ Վեռնովի հետ ուսումնասիրել է տիեզերական ճառագայթների արևելքից արևմուտք ասիմետրիայի երևույթը՝ օգտագործելով գունդ–զոնդեր։ 1944–1960 թվականներին զբաղվել է ծովի մակերևույթից 1000 մ և 3250 մ բարձրության վրա տիեզերական ճառագայթման մասնիկների բաղադրության, էներգիական սպեկտրի ու զանգվածների սպեկտրի, ինչպես նաև բարձր էներգիայի մասնիկների և ատոմային միջուկների փոխազդեցության պրոցեսների հետազոտմամբ։
1960 թվականից Քոչարյանի գիտական աշխատանքների հիմնական ուղղությունը դառնում է պինդ մարմնի և պոլիմերների ֆիզիկան։ Նա փորձով հայտնաբերել ու հետազոտել է անիզոտրոպ պոլիմերների պիեզոէլեկտրական և պիրոէլեկտրական հատկությունները, ինչպես նաև «մակածված» պիեզոէֆեկտն այդ պոլիմերներում։ Կատարել է լուծույթներում ուլտրաձայնային ճառագայթման ազդեցությամբ պոլիմերների կառուցվածքափոխման մեխանիզմների ուսումնասիրման մի շարք աշխատանքներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.