From Wikipedia, the free encyclopedia
Նոգալեսի ճակատամարտ, ռազմական հակամարտություն Հեղափոխական իրադրության մեջ գտնվող Մեքսիկայի[1][2] և Ամերիկայի Միացյալ Նահանգների[3][4][5][6] միջև։ Ճակատամարտը սկսվել է 1915 թվականին և ընթացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնայի շրջանի մի քանի քաղաքներում՝ Նոգալես և Սոնորա։ 1915 թվականի նոյեմբերի 26-ին Մեքսիկայի հեղափոխական ապստամբ ուժերը Ֆրանսիսկո Վիլյայի գլխավորությամբ կրակ բացեցին ամերիկյան օդուժի և սահմանապահ ուժերի վրա։
Թվական | նոյեմբերի 26, 1915 |
---|---|
Մասն է | Մեքսիկական հեղափոխություն |
Վայր | Նոգալես, ԱՄՆ |
Արդյունք | Ֆրանսիսկո Վիլյայի ուժերի պարտություն |
Հակառակորդներ | |
Մեքսիկա | ԱՄՆ |
Հրամանատարներ | |
Ֆրանսիսկո Վիլյա Ալվարո Օբրեգոն | Վիլյամ Համպդեն |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Մեքսիկայի Միացյալ Նահանգների ուժերը դեռևս դրացիական հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խզել էին դեռևս Մեքսիկայի անկախության պատերազմԻ ժամանակ, երբ Իսպանիան ստանալով ԱՄՆ-ի օգնությունը կարողացավ ճնշել Մեքսիկայի ապստամբությունը։ 20-րդ դարում նրանց հարաբերությունները ծայրահեղ վատացան, քանի որ ԱՄՆ-ն նպաստեց Մեքսիակայի հեղափոխության սկսմանը։
Ֆրանսիսկո Վիլյայի ուժերի կրակոցներին պատասխանեցին Արիզոնայի սահմանի զինվորները և առաջ անցան հատելու ամերիկա-մեքսիկական սահմանը։ Պտահաբար ԱՄՆ-ի ուղղությամբ կրակ է բացել նաև Ալվարո Օբրեգոնը[7][8][9]։ Ամերիկայի Միացյալ Նահանգի զորքերի հրամանատար է ընտրվում Վիլյամ Համպդենը, ով իր քչաքանակ ջոկատով ամրանում է Արիզոնայի սահմանագլխին՝ Նոգալես կոչվող բնակավայրում։ Ճակատամարտի արդյունքում զոհվեդ մի քանի մեքսիկական ջոկատներ, որոնք գլխավորում էր Ֆրանսիսկո Վիլյան[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.