քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Նոբելիում (Nobelium), No, տարրերի պարբերական համակարգի VII պարբերության տարր։ Կարգահամարը՝ 102, արհեստականորեն ստացված (1963 թվական) ռադիոակտիվ տարր է, ակտինդի։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթի հավանական կառուցվածքն է 5s25pe5d105f146s2 6pe7s2, К, Լ, М, N թաղանթները լրացված են։ Նոբելիումի․ անվանումը վիճելի է։ Այն ի պատիվ Ալբերտ Նոբելի, առաջարկել է Ստոկհոլմում աշխատող ամերիկյան, անգլիական և շվեդական գիտնականների խումբը, որը 1957 թվականին հաղորդեց N 102 տարրի ստացման մասին։ Սակայն ամերիկյան (Բերկլի, ԱՄՆ) և խորհրդային (Դուբնա, ԽՍՀՄ) ֆիզիկոսների հետազոտությունները ցույց տվեցին այդ հաղորդման անճշտությունը։ N 102 տարրը առաջինը սինթեզել են Դ․ Ֆլերովի ղեկավարությամբ աշխատող խորհրդային ֆիզիկոսները [Դուբնա, 1963 թվականին, որոնք առաջարկեցին այն անվանել ժոլիոտիում (Joliotium, քիմ․ նշանը՝ J1), ի պատիվ Պիեռ Կյուրիի։ N 102 տարրը առայժմ համընդհանուր ճանաչում գտած անվանում չունի։ Ֆլերովը և աշխատակիցները Ne, Օ և N արագացված իոններով ուրանի, պլուտոնիումի և ամերիկումի իզոտոպների միջուկները ռմբակոծելով ստացան նոբելիումի 251-256 զանգվածի թվերով իզոտոպների հարյուրավոր ատոմներ (1963—1967 թվականներին), որոնցից ամենակայունը No իզոտոպն է (Ti/3=։ 180 վրկ)։ Ավելի ուշ սինթեզվեցին նաև 257-259 իզոտոպները։ Ամենաերկարակյաց իզոտոպը՝ (02No (Ti/2=1, 5±0, 5 ժ), ստացվել է Օկ-Ռիջում (ԱՄՆ, 1970 թվական)՝ 248Cm իզոտոպը 180-ի արագացված իոններով ռմբակոծելով։ Նոբելիումի քիմիական հատկություններն առաջինն ուսումնասիրել են Ֆլերովի աշխատակիցները։ Քիմիական հատկություններով նոբելիումը նման է ֆերմիումին և կալիֆոոնիումին։ Նոբելիումի քլորիդը քիչ ցնդող է։ Ջրային լուծույթներում կայուն է 2+ օքսիդացման աստիճան ունեցող նոբելիում․։ Ուժեղ օքսիդիչները օքսիդացնում են այն մինչև 3+։ Ավելի բարձր օքսիդացման աստիճան նոբելիումի համար չի ստացվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 333)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.