Նյու Դելիի ազգային թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նյու Դելիի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum, New Delhi, հայտնի է նաև որպես Հնդկաստանի ազգային թանգարան), Հնդկաստանի ամենամեծ թանգարաններից մեկը։ Հիմնադրվել է 1949 թվականին։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է նախապատմական ժամանակներից մինչև ժամանակակից արվեստի գործեր։ Գործում է Հնդկաստանի մշակույթի նախարարության ենթակայության ներքո։ Թանգարանը տեղակայված է Janpath և Maulana Azad ճանապարհների անկյունում[1]։ Թանգարանի նախագիծը 1946 թվականին Հնդկաստանի կառավարության կողմից կազմել է Gwyer կոմիտեն։ Թանգարանն ունի 5000 տարվա պատմություն ունեցող ավելի քան 200,000 և՛ հնդկական, և՛ օտարերկրյա արվեստի գործեր[2]։ Թանգարանը փակ է երկուշաբթի օրերին։
Նյու Դելիի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Հնդկաստան |
Տեղագրություն | Նյու Դելի |
Հիմնադրվել է | օգոստոսի 15, 1949 |
Այցելուներ | 7 400 000 մարդ |
Կայք | nationalmuseumindia.gov.in |
Թանգարանի հարկի տակ է տեղակայված նաև Արվեստի պատմության, պահպանման և թանգարանային գործի ազգային թանգարան-ինստիտուտը, որը հիմնադրվել է 1983 թվականին, այժմ՝ Դիմեդ համալսարան (1989 թվականից), որտեղ կարելի է ստանալ արվեստի պատմության, պահպանման և թանգարանային գործի մագիստրոսի և դոկտորի աստիճաններ[3]։
Ազգային թանգարանի ստեղծման պատմությունը կապված է 1947-1948 թվականների ձմռանը Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում հնդկական արվեստի նմուշների ցուցադրությամբ[4]։ Ցուցահանդեսի վերջում ցուցահանդեսի համադրողները որոշեցին նախքան ցուցանմուշները անհատական թանգարաններին վերադարձնելը նույն ցուցադրությունը կազմակերպել նաև Հնդկաստանում։ 1949 թվականին Ռաշտրապատի Բհավանում կազմակերպվեց հնդկական ցուցահանդեսը։ Այն մեծ հաջողություն ունեցավ և որոշվեց Հնդկաստանում ստեղծել մշտապես գործող ազգային թանգարան։ 1949 թվականի օգոստոսի 15-ին կայացավ Հնդկաստանի ազգային թանգարանի պաշտոնական բացումը և որոշվեց մինչև մշտական հաստատություն տեղափոխվելը թանգարանը թողնել Ռաշտրապատի Բհավանում։
Թանգարանի ներկայիս շենքի հիմնաքարը տեղադրել է հնդկական ազգային ազատագրական պայքարի առաջնորդ, Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուն։ Թանգարանի շենքը պաշտոնապես բացվել է 1960 թվականի դեկտեմբերի 18-ին։ Թանգարանը կառավարվում և ֆինանսավորվում է Հնդկաստանի մշակույթի և տուրիզմի նախարարությունների կողմից[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.