From Wikipedia, the free encyclopedia
Նյուֆաունդլենդ (անգլ.՝ Newfoundland), շան ցեղատեսակ, որոնց սկզբնական շրջանում Կանադայում օգտագործել են որպես աշխատանքային շներ։ Սրանք մեծ շներ են՝ երկար և խիտ, սև կամ շագանակագույն մորթիով և խիտ աղվամազով։ Երբեմն թաթերին և կրծքին կան սպիտակ պուտիկներ։ Նյուֆաունդլենդի մատերի արանքում կա ձևավորված մաշկ։
Նյուֆաունդլենդ | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ և ծառայողական շուն |
Բնաշխարհ | Կանադա |
Առանձնահատկություններ | |
Զանգված արու | 68 կգ[1] |
Զանգված էգ | 54 կգ[1] |
Հասակ արու | 71 սմ[1] |
Մորթի | հաստ և ուղիղ |
Գույն | սև, սպիտակ՝ սև պուտիկներով (լանդսիր) շագանակագույն (ոչ կանադական ստանդարտ) մոխրագույն (միայն ԱՄՆ-ում) |
Կյանքի տևողություն | 8-10 տարի |
Կյանքի տևողություն | 8-10 տարի |
Դասակարգում և տեսականմուշ | |
FCI | Բաժին 50 # 2 |
NZKC | 3 համանմուշ |
Շուն (Canis lupus familiaris) |
Շների հայրենիքը համարվում է Հյուսիսային Ամերիկայի Նյուֆաունդլենդ կղզին։
Մասնագետների շրջանում դեռևս հստակ կարծիք չկա ցեղատեսակի ձևավորման մասին։ Կանադական շների տեղեկատուն այս շնատեսակի ծագման վերաբերյալ նշում է երեք փաստ[2].
Ամերիկյան շնաբույծների ակումբը նյուֆաունլենդի առաջացման տարբերակներից մեկն է համարում պիրենեյական մեծ շների և գայլերի խաչասերումը։ Ի դեպ պիրենեյան մեծ շները Կանադա են հասել բասկ ձկնորսների շնորհիվ[3]։
Խորհրդային գիտնական կենսաբան Իգոր Իվանովիչ Ակիմուշկինը նույնպես մի շարք վարկածներ է առաջ քաշել[4].
Նյուֆաունդլենդը չափազանց բարի և հավատարիմ շուն է, ով մշտապես պատրաստ է հասնել օգնության։
Ծագում՝ չկա ստույգ տեղեկություն։
Պատրոնատ՝ FCI:
Օգտագործում՝ լծկան շուն ծանր ապրանքների տեղափոխման համար։ Ջրային շուն։
Դասակարգում FCI՝ 2-րդ խումբ (պինչեր, , շնաուցեր և շվեյցարական զենենհունդեր։ Սեկցիա՝ 2.2 մոլոսներ, լեռնային շներ)։ Չստուգված աշխատանքային որակներ։
Արտաքին տեսք՝ նյուֆաունդլենդը մեծածավալ, ծանրաքաշ շուն է, մկանուտ է, վարժ շարժուձևով։
Համաչափություն՝ իրանի երկարությունը վզակոթից մինչև պոչի հիմքը հավասար է վզկաոթից մինչև գետին հեռավորությանը։ Իրանը կոմպակտ է։ Էգի իրանը առավել երկարաձիգ է և սակավ քաշով, քան որձինը։ Վզակոթից մինչև կրծքի ներքևի մասը ավելի մեծ է, քան կրքի ներքևի մասից մինչև գետին։
Վարք և խառնվածք՝ նյոֆաունդլենդը բարի է և մեղմ բնավորություն ունի։ Ուրախ է, հետաքրքրասեր։ Հայտնի է իր հեզությամբ և հանգստությամբ։
Գլուխ՝ մեծածավալ է։ Էգի գլուխը համեմատաբար արուի, մի փոքր զիջում է չափերով։
Երես՝ քթածայր՝ մեծ, լավ արտահայտված պիգմենտացիայով։ Գույնը սև՝ սև-սպիտակ շների մոտ և շագանակագույն՝ շագանակագույն շների մոտ։ Մռութը՝ արտահայտիչ քառակուսի, խորը և կարճ։ Մազածակույթը մռութի վրա փափուկ է և կարճ։ Այտերը փափուկ են։ Ատամնանստվածքը մկրատաձև է կամ ուղիղ։ Աչքերը՝ համեմատաբար փոքր, խորը ներս ընկած, իրարից հեռու տեղադիրք ունեցող։ Կոպերը կախ ընկած չեն։ Աչքերի երանգավորումը՝ թունդ շագանակագույն սև ու սև-սպիտակ շների մոտ, բաց շագանակագույն՝ շագանակագույն շների մոտ։ Ականջները՝ համեմատաբար փոքր, եռանկյունաձւ տեսքով, կլորաձև վերջավորությունով։
Վիզ՝ ուժեղ է, մկանուտ։ Լավ հենված է ուսերին։ Բավականաչափ երկար է։
Մեջք՝ լայն։
Գոտկատեղ՝ ուժեղ և չափազանց մկանուտ։
Պոչ՝ գործում է որպես ղեկ, երբ նյուֆաունդլենդը լողում է։ Ուժեղ է, մկանուտ, հիմքում՝ լայն։
Հասակ և քաշ՝ միջին բոյը արուների մոտ հասնում է 71 սմ (28 դյույմ), մեծ էգերի մոտ՝ 66 սմ (26 դյույմ)։ Միջին քաշը 68 կգ է որձերի մոտ, 54 կգ՝ էգերի մոտ։
Առաջին նամականիշը, որտեղ պատկերված է նյուֆաունդլենդը մարվել է 1887 թվականին։ Դրանք էին՝ վարդագույն՝ (1887 թիվ), սև՝ (1894 թիվ), և նարնջագույն՝ (1896 թիվ) ½ ցենտ արժողությամբ[7]։ Նյուֆաունդլենդի նկարով նամականիշներ թողարկել են Կանադան, Մոնակոն, Անգոլան, Պարագվայը, Անտիգուա և Բարբուդան, Ավստրալիան, Սեն Պիեռ և Միքելոնը, Սոմալիլենդը։
2006 թվականին Նոր Զելանդիայի դրամահատարանը թողարկեց մետաղադրամների շարք՝ շների նկարներով։ Դրանց շարքում կար արծաթե մետաղադրամ՝ նյուֆաունդլենդի նկարով։ Մետաղադրամի քաշը 31,1 դրամ է։ Նկարը պատկերված է գունավոր ջնարակի վրա։ Գումարը 3000 ռիել է, նախատեսված էր Կամբոջայի Թագավորության համար։ Հատվել է 5000 օրինակով[8]։
Ի պատիվ անգլիացի նկարիչ Էդվին Հենրի Լանդսիրի նյուֆաունդլենդի տարատեսակներից սև-սպիտակ, պուտիկավոր տեսակը կոչվեց Լանդսիր։ Նկարիչը բազմաթիվ կտավներ է վրձնել նյուֆաունդլենդի պատկերով։
Բացի սև, շագանակագույն, սև-սպիտակ տարատեսակներից, ամերիկյան շների ակումբում թույլատրված է նաև մոխրագույն տեսակը, որը, սակայն, ընդունված չէ համաշխարհային կինոլոգների ասոցիացիայի կողմից (АКС, 28.06.1990)[9]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.