From Wikipedia, the free encyclopedia
Նիտրոմիացություններ այն նյութերն են, որոնք պարունակում են նիտրո խումբ՝ NO2, որի ազոտի ատոմն անմիջապես միացած է ածխածնի ատոմի հետ։ O-նիտրոմիացությունները և N-նիտրոմիացությունները բաժանվում են առանձին դասերի՝ նիտրոեսթերներ (օրգանական նիտրատներ) և նիտրոամիններ[1]։
Նիտրոմիացություններ են նիտրոմեթանը՝ CH3-NO2, նիտրոէթանը՝ C2H5-NO2 և այլն։ Նրանք ազոտային թթվի էսթերների իզոմերներն են, եռում են ավելի բարձր ջերմաստիճաններում։ Վերականգնելիս նիտրոմիացությունները փոխարկվում են ամինների, իսկ ազոտային թթվի էսթերները վերականգնելիս ստացվում են ալկոհոլներ և ամոնիակ՝
Կախված R ռադիկալի կառուցվածքից, տարբերվում են ալիֆատիկ (սահմանային և ոչ սահմանային), ացիկլիկ արոմատիկ և հետերոցիկլիկ նիտրոմիացություններ։ Ըստ ածխածնի ատոմի բնույթի, որի հետ կապված է նիտրոխումբը, տարբերվում են՝ առաջնային, երկրորդային և երրորդային նիտրոմիացություններ։
Նիտրոմիացության մոլեկուլում ազոտի ատոմը միացած է թթվածնի յուրաքանչյուր ատոմի հետ կրկնակի կապով, ապա նիտրոմիացության էլեկտրոնային բանաձևը կհասնի օկտետի կանոնին, ազոտի ատոմը շրապատված կլինի տասը էլեկտրոններով։
Ազոտի ատոմը և թթվածինը գտնվում են sp2 հիբրիդային վիճակում, իսկ կապերը N-O՝, կապի երկարությունը 0,122 նմ, O-N-O անկյունը՝ 127°, C-N կապի երկարություն՝ 0,147 նմ։
Մ. Ի. Կոնովալովը (1886) հայտնագործեց, որ ճարպային շարքի նիտրոմիացություններ կարող են ստացվել սահմանային ածխաջրածինները նոսր ազոտական թթվի հետ փակ խողովակներում մինչև 130-140° տաքացնելով.
Նիտրոպարաֆինների ստորին հոմոլոգները անգույն հեղուկներ են, ունեն դուրեկան հոտ, լուծվում են սպիրտներում և եթերի հետ։ Նրանք չեն անցկացնում էլեկտրական հոսանք, ջրում վատ լուծելի են և չեզոք նյութեր են։ Սակայն առաջնային և երկրորդային նիտրոմիացությունները դանդաղ լուծվում են կծու ալկալիների լուծույթներում, որի ժամանակ տեղի է ունենում ալկալու չեզոքացում։
Առաջնայի և երկրորդային նիտրոմիացությունների մոլեկուլներում նիտրո խմբին միացված ածխածնի ջրածինը ընդունակ է մետաղներով տեղակալվելու։ Այսպես՝ եթե նիտրոէթանի C2H5-NO2 և նատրիումի էթիլատի սպիրտային լուծույթները խառնենք իրար, ապա կառաջանա բյուրեղային նստվածք, որը կունենա C2H4NaNO2 բաղադրությունը։
Այս մետաղական ածանցյալները ջրում հեշտ են լուծվում։ Ըստ էլեկտրահաղորդականության նրանց ջրային լուծույթում լավ դիսոցվում են և լակմուսի նկատմամբ առաջացնում են չեզոքացման ռեակցիաներ, այսինքն ուժեղ թթուների աղեր են։ Նիտրոմիացությունների թթվային ձևին հաճախ անվանում են իզոնիտրոմիացություններ։ Մետաղական ածանցյալին թթու անվանելիս առաջանում է թթվյին ձևը, որը իզոմերվում է չեզոք նիտրոմիացության։
Ճիշտ նույն երևույթը տեղի է ունենում երկրորդային նիտրոմիացությունների մոտ։ Նրանք ևս կարող են ռեակցիայի մեջ մտնել երկու տաուտոմեր ձևերով։
Կիրառվում են ներկանյութերի, դեղերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.