From Wikipedia, the free encyclopedia
Նիտրիլներ, կարբոնաթթուների, ցիանական միացություններ, , ցիանաջրածնական թթվի օրգանական ածանցյալներն են։ Պարզագույն ներկայացուցիչը ցիանաջրածինն է՝ ։ Ալիֆատիկ շարքի նիտրիլները տհաճ հոտով հեղուկ կամ բյուրեղային նյութեր են։ Պարզագույն արոմատիկ նիտրիլը՝ (բենզանիտրիլ), դառը նշի համով, անգույն հեղուկ է։ Նիտրիլները խիստ ռեակցիոնունակ են, քիմիական հատկությունները պայմանավորված են ազոտի ատոմի մոտ չօգտագործված էլեկտրոնային զույգի առկայությամբ և կապի բևեռացվածությամբ։ Թթուների և ալկալիների ազդեցությամբ նիտրիլները հիդրոլիզվում են, ակտիվ ջրածնով վերականգնվում են մինչև առաջնային ամինների։ Նիտրիլներ ստանում են կարբոնաթթվի ամիդից կամ ամոնիումային աղից ջուր պոկելով կամ ալկիլհալոգենիդի և -ի փոխազդեցությամբ։ Նիտրիլները բազմաթիվ օրգանական նյութերի ստացման ելանյութեր են։ Չհագեցած ածխաջրածինների նիտրիլները պոլիմերվում են. ակրիլանիտրիլից ստանում են պոլիակրիլանիտրիլային մանրաթել, մետակրիլանիտրիլից՝ օրգանական ապակի։ Նիտրիլների կառուցվածքային (տարածական) իզոմերները () կոչվում են իզոնիտրիլներ։
Ենթակատեգորիա | Ազոտ պարունակող օրգանական միացություններ | |
---|---|---|
Մասն է | nitrile metabolic process, nitrile catabolic process, nitrile biosynthetic process, nitrilase activity, nitrile hydratase activity, aliphatic aldoxime dehydratase activity | |
SMILES կանոնավոր բանաձև | [*]C#N | |
SMARTS notation | [NX1]#[CX2] | |
CXSMILES | [*]C#N |$R$| | |
Կազմված է | cyano group |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիտրիլներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 307)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.