From Wikipedia, the free encyclopedia
Նիսիր (նաև՝ Նիշիր, Նիմուշ), միջագետքյան Գիլգամեշ էպոսում հիշատակված լեռ։ Ըստ վարկածներից մեկի, համապատասխանում է ժամանակակից Սուլեյմանիյե քաղաքից հարևանությամբ գտնվող Փիր Օմադ Գուդրուն լեռանը (բարձրությունը՝ 2743 մետր)։ Ստուգաբանությունը՝ "Փրկության լեռ".[1]:
Համաձայն Գիլգամեշ էպոսի, Նիսիրը այն լեռն է, որտեղ հանգրվանել է Ութնափիշտիմի տապանը։ Չնայած էպոսում հստակ ներկայացված է լեռանը նկարագրությունը, այնուամենայնիվ ցայսօր իրականացված չէ լեռան և տապանի տեղորոշման որևէ լուրջ աշխատանք[2]։
Գիլգամեշ էպոսում (XI,141) «Նիսիր լեռ» անվանման այլընտրանքային թարգմանությունը հիմնված է հետևյալ ոչ միանշանակ արտահայտության վրա՝ «KUR-ú KUR ni-sir ամուր պահում էր նավը»[3]։ Շումերական KUR բառը կարող է նշանակել ինչպես հող կամ երկիր, այդպես էլ բլուր, բայց ոչ լեռ։ Աքքադերենում KUR-ը հնչյունական լրացումով կարդացվում է որպես shadû, ինչը կարող է նշանակել բլուր կամ լեռ։ Երկրորդ KUR-ը որոշիչ է, որն ընդգծում է այն, որ nisir-ը բլրի կամ հողի կամ երկրի անվանում է (կամ ըստ աքքադերենի՝ լեռան)։ Սակայն Թոմփսոնը[4] կարդում է այս որոշիչը որպես matu, ինչը աքքադերեն նշանակում է երկիր։ Նիսիր երկիրը, հնարավոր է, իր անվանումը ստացել է nisirtu-ից, ինչը նշանակում թաքնված, անմատչելի կամ առանձնացած վայր։ Հետևաբար, նավը հաջողությամբ կարող էր հանգրվանել ինչ-որ անմատչելի բլրի վրա[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.