թարգմանչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու From Wikipedia, the free encyclopedia
Նինա Ջաղինյան (նոյեմբերի 18, 1953[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թարգմանչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու[2], թարգմանչուհի[3], դոցենտ, PSE ծրագրի ակադեմիական խմբի անդամ, «Մտավորական կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀԳՄ և ՀԺՄ անդամ[4]։
Նինա Ջաղինյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1953 |
Ծննդավայր | Կիրովական, Լոռու մարզ |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, PSE ծրագրի ակադեմիական խմբի անդամ, «Մտավորական կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀԳՄ և ՀԺՄ անդամ։ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Նինա Ջաղինյանը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 18-ին՝ Լոռվա Կիրովական քաղաքում (Վանաձոր)։ Սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետում։ Այժմ որպես անգլերեն լեզվի ավագ դասախոս, աշխատում է Վանաձորի Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) օտար լեզուների ամբիոնում։
Նինա Ջաղինյանը IREX կազմակերպության գիտամանկավարժական բարեփոխումների շրջանակներում գործող PSE ծրագրի ակադեմիական խմբի անդամ է ու մանկավարժ-վերապատրաստող։ Նա նաև «Մտավորական կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։ Սերտորեն համագործակցում է «Խաղաղության կորպուս» ամերիկյան կազմակերպության հետ։
Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) անդամ է։
2007 թվականից դարձել է Հայաստանի գիտութունների միության (ՀԳՄ) անդամ։
Նինա Ջաղինյանը հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ, ինչպես նաև ուսումնամանկավարժական ձեռնարկներ։ Նա նաև երաժշտություն է հորինում։
Նինան հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով։
2006 թվականին Նինա Ջաղինյանը անգլերենից թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» գիրքը[5]։
2012 թվականի հունվարի 10-ին նա անգլերենից հայերեն է թարգմանել Վիլյամ Սարոյանի «Վերջին բառը սեր էր» պատմվածքը։ Այն տպագրվել է «Սիմ» տպագրատանը։
2016 թվականին թարգմանել է Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.