Նիկոլո Պիչինի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վիտո Նիկոլո Մարչելո Անտոնիո Ջակոմո Պիչինի (իտալ.՝ Vito Niccolò Marcello Antonio Giacomo Piccinni, հունվարի 16, 1728[1][2][3][…], Բարի, Իտալիա[4] - մայիսի 7, 1800[1][2][3][…], Պասի, Սենա, Ֆրանսիա և Փարիզ, Ֆրանսիա[4]), իտալացի կոմպոզիտոր, Նեապոլյան օպերային դպրոցի ներկայացուցիչ։
Նիկոլո Պիչինի | |
---|---|
Բնօրինակ անուն | Vito Niccolò Marcello Antonio Giacomo Piccinni |
Ծնվել է | հունվարի 16, 1728[1][2][3][…] Բարի, Իտալիա[4] |
Մահացել է | մայիսի 7, 1800[1][2][3][…] (72 տարեկան) Պասի, Սենա, Ֆրանսիա կամ Փարիզ, Ֆրանսիա[4] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Conservatorio di Sant'Onofrio in Capuana? |
Անդամակցություն | Les Neuf Sœurs |
Niccolò Piccinni Վիքիպահեստում |
Ծնվել է 1728 թվականի հունվարի 16-ին, Բարիում։ Գրել է բազմաթիվ օպերաներ (երբեմն միևնույն սյուժեով՝ 2-3-ը)։ Ճանաչվել է «Չեկկինա կամ Բարի դուստրը» բուֆֆ-օպերայով, որն ուրվագծել է ժանրի նոր, քնարական-սենտիմենտալ ուղղությունը։ 1776 թվականին Ք․ Վ․ Գլյուկի ստեղծագործության հակառակորդների կողմից հրավիրվել է Փարիզ, ներքաշվել երաժշտական-հասարակական պայքարի մեջ (այսպես կոչված «գլյուկիստների և պիչչինիստների պատերազմ»)։ Մրցակցելով, Գլյուկը և Պիչչինին միաժամանակ աշխատել են միևնույն՝ «Իփիգենիան Տավրիսում» սյուժեով (Գլյուկի օպերան բեմադրվել է 1779 թվականին, Պիչչինիի օպերան՝ 1781 թվականին), գեղագիտական հաղթանակը տարել է Գլյուկը։ Հետագայում Պիչչինին կրել է նրա ազդեցությունը։ Հեղինակ է նաև 2 սիմֆոնիայի, գործիքային երկերի, եկեղեցական երաժշտության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.