Նիկլաուս Էմիլ Վիրտ (գերմ.՝ Niklaus Wirth, փետրվարի 15, 1934(1934-02-15)[1][2], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա - հունվարի 1, 2024(2024-01-01)[3], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի գիտնական։ Առավել հայտնի է որպես մի քանի ծրագրավորման լեզուների հեղինակ, որոնցից են Pascal-ը, Modula-ն, Oberon-ը։ 1984 թվականին արժանացել է Թյուրինգի մրցանակի՝ մի շարք նորարարական ծրագրավորման լեզուների մշակման համար։
Արագ փաստեր Նիկլաուս ՎիրտNiklaus Wirth, Ծնվել է ...
Նիկլաուս Վիրտ Niklaus Wirth |
---|
|
Ծնվել է | փետրվարի 15, 1934(1934-02-15)[1][2] Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա |
---|
Մահացել է | հունվարի 1, 2024(2024-01-01)[3] (89 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա |
---|
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
---|
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ճարտարագետ, ծրագրավորող, համալսարանի դասախոս և գյուտարար |
---|
Հաստատություն(ներ) | PARC?, Ցյուրիխի համալսարան, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Սթենֆորդի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | տեղեկատվական տեխնոլոգիա, ինֆորմատիկա[4] և ծրագրավորում[4] |
---|
Անդամակցություն | BBAW?, Գիտության և ճառտարագիտության ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[5] և Եվրոպական ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1959), Լավալի համալսարան (1960) և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1963) |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6][7] և գերմաներեն |
---|
Գիտական ղեկավար | Harry Huskey? և Edward Feigenbaum?[8] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Martin Odersky?, William Marshall McKeeman?[8], Peter U. Schulthess?[8], Edouard Marmier?[8], Rudolf Schild?[8] և Michael Franz?[8] |
---|
Ազդվել է | Էդսգեր Վ․ Դեյքստրա |
---|
Պարգևներ | |
---|
Կայք | people.inf.ethz.ch/wirth/(անգլ.) |
---|
Ստորագրություն
|
Niklaus Wirth Վիքիպահեստում |
Փակել
Վիրտը ծնվել է Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում, 1934 թվականին։ 1959 թ.-ին Ցյուրիխում գտնվող Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական համալսարանում ստացել է էլեկտրոնիկայի բակալավրի աստիճան։ 1960 թ.-ին Կանադայի Լավալի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ 1963 թ.-ին Բերկլիի համալսարանում նրան շնորհվել է Էլեկտրոնիկայի և համակարգչային մասնագիտությամբ բնագիտության դոկտորի (գիտությունների թեկնածու) կոչում։
1963 թ.-ից 1967 թվականներին Ստենֆորդի համալսարանում, ապա նաև Ցյուրիխի համալսարաններում աշխատել է որպես պրոֆեսորի օգնական։ 1968 թ.-ին նա Ցյուրիխի համալսարանում դարձավ ինֆորմատիկայի պրոֆեսոր։
Վիրտը եղել է Euler, Algol W, Pascal, Modula, Modula-2, Oberon, Oberon-2 և Oberon-07 ծրագրավորման լեզուների հիմնական նախագծողն ու իրականացնողը։ Նա նաև մեծ մասնակցություն ունի Lilith համակարգիչի և Oberon օպերացիոն համակարգի նախագծման ու իրականացման գործում, ինչպես նաև սարքակազմի նախագծման, նկարագրման ու սիմուլյացիայի Lola համակարգի ստեղծման գործում։ Նա նախագծել և իրականացրել է նաև PL/0 պարզագույն ծրագրավորման լեզուն՝ կոմպիլյատորների ստեղծման փուլերը ցուցադրելու համար։
- Վիրտ, Նիկլաուս (1976). Citation. Algorithms + Data Structures = Programs. Prentice-Hall. ISBN 978-0-13-022418-7. 0130224189. (անգլ.)
Նիկլաուս Վիրտի այս գրքում արտակարգ շարադրված են ծրագրավորման հիմնարար հասկացությունները, մասնավորապես տվյալների կառուցվածքային ներկայացումը և կառուցվածքային տվյալների մշակման ալգորիթմները։ Օրինակները բերված են այդ պահին հեղինակի կողմից ստեղծված և մինչ այժմ էլ մեծ տարածում ունեցող ծրագրավորման Պասկալ լեզվով, որում և առաջին անգամ լիարժեք սկսեց օգտագործվել ռեկուրսիայի գաղափարը որպես տվյալների ներկայացման և ալգորիթմների իրականացման հիմնարար եղանակ։ Թարգմանված է բազմաթիվ լեզուներով և ծրագրավորման դասընթացի գրականության ցանկում մինչ այժմ էլ պարտադիր ընթերցանության գիրք է։
- Compiler construction - Oberon-0 լեզվի կոմպիլյատորի կառուցման պրակտիկ գիրք է, որտեղ պարզ ու մատչելի կերպով շարադրված են կոմպիլյացիայի հիմնական փուլերը։
- Digital Circuit Design - Թվային սխեմաների նախագծմանը վերաբերող աշխատանք է, որտեղ պարզագույն համակարգիչի սարքակազմի նախագծման օրինակի վրա հեղինակը պատմում է թվային շղթաների ստեղծման հիմնական փուլերը։ Շարադրանքում թվային սխեմաների նկարագրման համար օգտագործված է հեղինակի և նրա գործընկերների կողմից ստեղծված Lola համակարգը։