From Wikipedia, the free encyclopedia
Նիլ Սթրաուս (անգլ.՝ Neil Strauss, հայտնի է նաև Style և Chris Powles, հոկտեմբերի 13, 1973[1], Չիկագո), ամերիկացի գրող, լրագրող և բլոգեր։ Շատերին հայտնի է որպես «The Game: Penetrating the Secret Society of Pickup Artists» գրքի հեղինակ, որտեղ նա գրում է իր ճամփորդության, պիկապ ընկերության, իր պիկապեր դառնալու մասին։ Հանդիսանում է «Rolling Stone» և «New York Times» ամսագրերի հեղինակներից մեկը։
Նիլ Սթրաուս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վասար քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Latin School of Chicago? |
Մասնագիտություն | գրող, կենսագիր և երաժշտական լրագրող |
Կայք | neilstrauss.com |
Neil Strauss Վիքիպահեստում |
Չիկագոյի մասնավոր դպրոցն ավարտելուց հետո Սթրաուսը սովորել է Վասարի քոլեջում[2]։ Իր գործունեությունը սկսել է ավանգարդիստական «Ear» լրագրում, մինչև «Village Voice»-ին անցնելը, որտեղ կատարել է ամեն ինչ՝ սկսած խմբագրի օգնականից մինչև փաստերի ստուգողի աշխատանք[3]։ Հետո Ջոն Պերելսի (Jon Pareles) կողմից հրավիրվում է «The New York Times»՝ որպես երաժշտական քննադատ, ուր վարել է փոփ մշակույթին նվիրված հատուկ էջ[4]։ Այնուհետև Յան Ուեների (Jann Wenner) կողմից հրավեր է ստացել աշխատելու «Rolling Stone» ամսագրի խմբագրի օգնական և հասել մեծ հաջողությունների։ Սթրաուսը «ASCAP Deems Taylor Award-»ի կողմից մրցանակի է արժանացել Քուրդ Քոբեյն ինքնասպանության մասին «Rolling Stone»-ում հրատարակված, ինչպես նաև Էրիկ Կլեպտոնի մասին «The New York Times»-ում տպագրված հոդվածների համար։ Բացի դրանից նկարահանվել է Բեքի «Sexx Laws» երգի տեսահոլովակում։
Նիլ Սթրաուսը մեկն է գրականության այն մշակներից, ում՝ հայտնիների մասին գրված գրքերը դարձել են բեսթսելլերներ։
Նիլ Սթրաուսը գրել է «The Game: Penetrating the Secret Society of Pickup Artists» (ISBN 0-06-055473-8) գիրքը պիկապերնեի ընկերության մասին։ 2005 թվականին, անմիջապես ԱՄՆ-ում հրատարակվելուց հետո, գիրքը մի ամբողջ ամիս եղել է «The New York Times» ամսագրի բեսթսելլերների ցանկում և զբաղեցրել է առաջին տեղը «Amazon»-ի վարկանշային սանդղակում։
Նիլը նաև մասնակցել է «30 Seconds To Mars»-ի «Up in the air» երգի նկարահանումներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.