From Wikipedia, the free encyclopedia
Նեֆրուրա (եգիպ.՝ Nfrw-Rˁ՝ «Ռայի կատարելություն», մ.թ.ա. 15-րդ դար, Եգիպտոս - մ.թ.ա. 15-րդ դար), 18-րդ դինաստիայի եգիպտական թագուհի, Հաթշեպսուտ և Թութմոս II փարավոնների դուստրը[1]։ Հին Եգիպտոսի կառավարությունում նա զբաղեցնում էր բարձր պաշտոն և քրմուհի էր, ղեկավարում էր կրոնական ծեսերը։
Նեֆրուրա | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 15-րդ դար |
Ծննդավայր | Եգիպտոս |
Մահացել է | մ.թ.ա. 15-րդ դար |
Քաղաքացիություն | Հին Եգիպտոս |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Թութմոս III |
Ծնողներ | հայր՝ Թութմոս II, մայր՝ Հատշեպսուտ |
Զբաղեցրած պաշտոններ | Ամուն աստծո կինը |
Neferure Վիքիպահեստում |
Հաթշեպսուտի և Թութմոս II-ի միակ հայտնի երեխան է։ Ծնվել է մ․թ․ա․ 1473 թվականին և մահացել է մ․թ․ա․ 1462 կամ մ․թ․ա․ 1457 թվականին՝ մորից առաջ։ Նեֆրուրան Թութմոս I-ի թոռն էր և Թութմոս III-ի խորթ քույրը։ Ենթադրվում է, որ Նեֆրուրան ամուսնացել է նրա հետ, բայց համոզիչ ապացույցներ չկան։ Թութմոս III-ի կառավարման 24-րդ տարում նրա որդին՝ Ամենեմհատը նշանակվել է գլխավոր անասնապահ։ Հնարավոր է նա Նեֆրուրայի որդին էր։ Այնուամենայնիվ Նեֆրուրայի կարգավիճակը հարցի տակ է։ Եթե նա դարձած լիներ Թութմոս III-ի կինը, նրան կհիշատակեին որպես Մեծ թագուհի։ Դրան ապացույց չի հայտնաբերվել[1]։
Նեֆրուրան ծնվել է Թութմոս II-ի կառավարման տարիներին։ Կառնակում նա պատկերված է Թութմոս II-ի և Հաթշեպսուտի հետ[2]։ Աղբյուրները ցույց են տալիս, որ Թութմոս II-ը մահացել է տասներեքամյա կառավարումից հետո։ Գահի ժառանգորդ է դարձել նրա մանուկ որդին՝ Թութմոս III-ը։ Հաթշեպսուտը սկսել է կառավարել երկիրը որպես նրա ռեգենտ, իր թագավորության յոթերորդ տարում ընդունել է փարավոնի տիտղոս և գահին է նստել մինչև մահ։ Նա կառավարել է շուրջ 20 տարի[2][3]։
Նեֆրուրան սովորել է Հաթշեպսուտի ամենամտերիմ խորհրդականների մոտ։ Նրա առաջին դաստիարակը եղել է Յահմոս Պեն-Նեհբետը, որը ծառայել էր դեռևս մյուս փարավոնների օրոք և արքունիքում հարգանք էր վայելում։
Հաթշեպսուսի դամբարանում նրա պնդումն է փորագրված․ «Մաաթքարի Մեծ արքայի կինը հաստատել է, որ աստծո կինը ինձ կրկին բարեհաճություն է ցուցաբերել։ Վկայում եմ, որ ես դաստիարակել եմ նրա ավագ դստերը՝ արքայադուստր Նեֆրուրային ծծկեր տարիքից»[2]։
Նեֆրուրայի հաջորդ դաստիարակն է եղել Սենենմուտը, որը հայտնի էր իր սանուհու հետ պատկերող բազմաթիվ քանդակների շնորհիվ։ Նրանցում Սենեմուտոն հագած է երկար պատմուճան։ Մի կոմպոզիցիայում Նեֆրուրան նստած է Սենեմուտոյի ծնկին, մյուսում՝ Սենեմուտոն ծնկի է եկել, իսկ արքայադուստրը գտնվում է կողքին և հենված է մյուս ծնկի վրա։ Հաթշեպսուտի՝ ռեգենտ դառնալուց հետո Սենեմուտը նշանակվել է նրա խորհրդական և արքայադստեր հովանավորչությունը փոխանցել է ոմն Սենիմենի[2]։ Այն բանի շնորհիվ, որ Նեֆրուրայի մայրը եիպտական գահ է բարձրացել, արքունիքում նա ունեցել է մյուս արքայադստրերից առանձնացվող նշանակալի ազդեցություն։ Նա թագավորական կնոջ դերն ու գործառույթներն է իրականացրել մայր-փարավոնի օրոք հանրային կյանքում[4]։ Կան Նեֆրուրայի այդ դերում բազմաթիվ նկարներ։ Նա կրում էր Վերին և Ստորին Եգիպտոսների արքայադուստր, Երկրի Տիրուհի, Ամոն աստծո կին տիտղոսները։ Վերջին տիտղոսը կրում էր նաև Հաթշեպսուտը մինչև փարավոն դառնալը[3]։
Նեֆրուրայի գրեթե դատարկ դամբարանը 20-րդ դարում հայտնաբերել է Հովարդ Քարթերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.