From Wikipedia, the free encyclopedia
Ներքին աուդիտ, կազմակերպության աշխատողների կողմից իրականացվող աուդիտ՝ վերահսկողություն։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կազմակերպությունը պետք է անցկացնի ներքին աուդիտներ պլանավորված ժամանակ, սահմանելու համար, որ որակի կառավարման համակարգը
Աուդիտների/ստուգումների/ ծրագիրը պետք է պլանավորվի՝ հաշվի առնելով աուդիտին ենթակա գործընթացների ու մասերի կարևորությունը և կարգավիճակը, ինչպես նաև նախկինում կատարված աուդիտների արդյունքները։ Աուդիտների չափանիշները, կիրառման ոլորտը, հաճախականությունը և մեթոդները պետք է սահմանված լինեն։ Աուդիտորների ընտրությունը և աուդիտի անցկացումը պետք է ապահովեն աուդիտի գործընթացի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը։ Աուդիտորները չպետք է ստուգեն իրենց սեփական աշխատանքը։ Ամբողջ գործընթացը պետք է փաստաթղթավորվի, որպեսզի սահմանվեն պատասխանատվությունները և աուդիտների պլանավորման ու անցկացման նկատմամբ պահանջները, ինչպես նաև արդյունքների և նշումների մասին հաշվետվությունների պահանջները, որոնք պետք է գտնվեն աշխատանքային վիճակում։ Ղեկավարությունը, որը պատասխանատու է ստուգվող ոլորտներում/բաժիններում/ պետք է ապահովի, որ անհրաժեշտ ուղղումները և ուղղիչ գործողությունները ձեռնարկվեն առանց ավելորդ հետաձգման անհամապատասխանությունների և դրանց պատճառների վերացման նպատակով։ Հաջորդական գործողությունները պետք է ներառեն ձեռնարկված միջոցների ստուգումը և ստուգման արդյումքների մասին հաշվետվությունը։ Որակի աուդիտ – սիստեմատիկ և անկախ կազմակերպության որակի էքսպերտիզա/գնահատական/ Աուդիտի տեսակներն են՝
Ներքին աուդիտն անցկացվում է կազմակերպության աշխատողների կողմից, որոնք անցել են համապատասխան վերապատրաստում և ղեկավարության կողմից նշանակվել են ներքին աուիդիտորներ։ Արտաքին աուդիտն իրականացվում է սերտիֆիկատ ունեցող կազմակերպությունների աշխատողների կողմից։
Արտադրանքի որակի աուդիտը կարելի է տարանջատել որակի սերտիֆիկացված և ներքին աուդիտների, որը կարող է անց կացվել միայն վերադաս ղեկավարության կեղնից՝սերտիֆիկացված աուդիտի համար։ Ներքին աուդիտը մենեջմենթի գործիքներից մեկն է, որն ուղղված է որակի կառավարման ներդրման արդյունավետության և ֆունկցիոնալության ուսումնասիրմանն ու ստուգմանը։ Այն օբյեկտիվ գնահատական է տալիս գործունեությանը, թե ինչքանով է այն պահպանել աուդիտի կրիտերիաները։ Աուդիտորները պետք է տեղյակ լինեն որակի լորտից հատուկ մշակված պլանով ստուգում անցնելուց հետո, ղեկավարությանը ներկայացնեն աուդիտի արդյունքները՝ ներկայացնելով ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների տարբերակներ։ Աուդիտորը պետք է լինի որակավորված, շփվող, պրոֆեսիոնալ, ազնիվ, օբյեկտիվ, չպետք է լինի կոպիտ, մեծամիտ, ագրեսիվ, վատ կողմնորոշվող, ճնշող և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.