Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գերշ. Տէր Ներսես Արք. Մելիք-Թանգյան (մարտի 16 (28), 1866[2], Բռնակոթ, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 26, 1948[2], Թավրիզ, Իրան[2]), Արքեպիսկոպոս։
Ներսես Մելիք-Թանգյան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Նիկողայոս[1] |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Գերաշնորհ Տեր |
Հոգևոր աստիճան | Արքեպիսկոպոս |
Ծնվել է 1866 թվականին, Սյունիքում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1886 թվականին դասավանդել է ծննդավայրի դպրոցում, 1888 թվականին՝ Շուշի քաղաքում և 1896 թվականին՝ Բաքվում։ Երբ 1896 թվականին ցարական իշխանության հրամանով փակվում են հայոց դպրոցները, Մելիք-Թանգյանը գնում է Սանկտ Պետերբուրգ ուսումը շարունակելու, և ավարտում Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո ձեռնադրվել է եպիսկոպոս և 1912-1948 թվականներին եղել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ։ Սրբազան Մելիք-Թանգյանը «Աշխարհաբարի քերականությունն» և «Հայ եկեղեցու իրավունքը» գրքերի հեղինակն է։ Երեսունվեց տարի ղեկավարել է Թավրիզի հայոց դպրոցների հոգաբարձուների խորհուրդը։ Սրբազան Մելիք-Թանգյանի առաջնորդության 37 տարիները Ատրպատականի հայության հասարակական, կրթական, մշակութային կյանքի ամենածաղկուն շրջաններից էին։ Այդ ժամանակաշրջանը համընկավ Ռեզա Շահի հրամանով հայոց դպրոցների փակմանը, սակայն բանիմաց ու քաջ հոգևորականը մինչև իր կյանքի վերջը ղեկավարեց հայ համայնքը անսասան կամքով։ Ներսես Արք. Մելիք-Թանգյանը մահացել է 1948 թվականին՝ Թավրիզում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.