Նևերլանդ

From Wikipedia, the free encyclopedia

Նևերլանդ

Նևերլանդ (անցյալում՝ Սիկամոր Վալլի)[1], ռանչոն գտնվում է Սանտա Բարբարա քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք։ Հայտնի է տիրոջ՝ Մայքլ Ջեքսոնի շնորհիվ։ Ռանչոն նրան է պատկանել 1988 թվականից մինչև 2005 թվականը[2]։ Ռանչոն անվանվել է Մայքլի սիրելի հերոս Փիթեր Փենի երկրի պատվին։

Thumb
2008 թվականի փետրվար

Երկար ժամանակ ռանչոյի տերն է եղել Մայքլը։ 1988 թվականին տարբեր տեղեկություններով 16,5-30 միլիոն դոլարով նա գնել է 10,83 կմ² հողատարածք։

Ռանչոյի տարածքում, որը 5 անգամ մեծ է Մոնակոյից, Ջեքսոնը կառուցել է զվարճալիքների այգի և մասնավոր կենդանաբանական այգի։ Երգիչը ապրում էր հենց ռանչոյում։ Ռանչոյի պահպանումն ամսական արժենում էր 120 000 դոլար։ 2006 թվականին աշխատանքից ազատվեցին մի քանի աշխատողներ, դրա հետ մեկտեղ փակվեց ռանչոյի մի մասը. այդ ամենը պայմանավորված էր ֆինանսական դժվարություններով։

2008 թվականին Մայքլը ռանչոն ստիպված վաճառեց Colony Capital LLC ընկերությանը (այդ ընկերության տերը Մայքլի մոտ ընկեր Թոմաս Բարաքն էր)։ Ավելի ուշ Colony Capital LLC-ը գնեց ռանչոյի գրավաթղթերը, ինչն արժեցավ 24,5 մլն. դոլար։

Thumb
Նախկին գազանանոցը, 2009 թվականի հուլիս
faviconfavicon
2 sources

Աղբյուրներ

Տես նաև

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.