From Wikipedia, the free encyclopedia
Նեսո (հին հունարեն՝ Νησώ), հայտնի է նաև որպես Նեպտուն XIII, Նեպտուն մոլորակի անկանոն բնական արբանյակ։ Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի և Բրեթ Գլեդմանի կողմից 2002 թվականի օգոստոսի 14-ին, չնայած այս հայտնաբերումը չէր նկատվել մինչև 2003 թվականը[2][5]։
Նեսո (S/2002 N 4; Նեպտուն XIII) հին հունարեն՝ Νησώ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 14 օգոստոսի 2002 թ.[1][2] թ. (Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից) |
Հեռավորությունը Նեպտուն | 49 285 000 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 49 285 000 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,5714[3] |
Սիդերիկ պարբերություն | 9740,73 օր (26,67 a) |
Թեքվածություն | 136,439°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 60 կմ[4] |
Միջին խտություն | 1,5 գ/սմ3 ենթադրված |
Ալբեդո | 0.04 ենթադրված[4] |
Մթնոլորտային տվյալներ |
Նեսոն պտտվում է Նեպտունի շուրջ ավելին քան 48 միլիոն կիլոմետր շառավղով, այսպիսով հանդիսանալով մոլորակի հայտնի արբանյակներից ամենահեռավորը։ Ունի չափազանց թեքված և էքսցենտրիկ ուղեծիր, որի համեմատությունը Նեպտունի մյուս արբանյակների ուղեծրերի հետ ցույց է տրված դիագրամի վրա։ Հորիզոնական գծից վեր գտնվող արբանյակները ունեն համընթաց շարժում, իսկ ներքևինները՝ հակադարձ։ Դեղին գծերը ցույց են տալիս պերիկենտրոնից ապոկենտրոն ընկած հեռավորությունը, ներկայացնելով էքսցենտրիսիտետը։
Նեսոյի ուղեծիրը համեմատելի է հելիոկենտրոն ուղեծրերի հետ։ Այսպես, օրինակ Նեսոն իր ապոկենտրոնում Նեպտունից հեռանում է մոտ 72 միլիոն կմ, իսկ Մերկուրին իր ապոհելիոնում հեռանում է Արեգակից ընդամենը 70 միլիոն կմ։ Արբանյակը Նեպտունի շուրջ մեկ պտույտը կատարում է ավելին քան 25.5 տարիների ընթացքում, ինչն Արեգակնային համակարգի արբանյակների համար հանդիսանում է առավելագույն արժեքը։
Նեսոյի ուղեծիրը չափազանց նման է Նեպտունի մեկ այլ արբանյակի՝ Փսամաթեի (S/2003 N 1) ուղեծրին։ Ենթադրվում է, որ այս երկու անկանոն արբանյակները ծագել են ավելի մեծ արբանյակի տրոհման արդյունքում[4]։
Նեսոն ունի մոտ 60 կմ տրամագիծ, և ենթադրելով, որ այն ունի 1.5 գ/սմ3[6] խտություն, կարող է ունենալ 1, 6×1017 կգ զանգված։
Նեսոն իր անունն ստացել է ներեիդներից մեկի պատվին։ Մինչև 2007 թվականի փետրվարի 3-ին պաշտոնական անուն ստանալը Նեսոն կրում էր նախնական S/2002 N 4 անունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.