From Wikipedia, the free encyclopedia
Հարյուր օր, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի իշխանության երկրորդ շրջանը (1815 մարտի 20-հունիսի 20)` Էլբա կղզուց փախուստից և Ֆրանսիա վերադառնալուց մինչև Վաթեռլոոյի ճակատամարտում կրած պարտությունը։
1815-ի մարտի 1-ին Էլբա կղզուց (որը որպես ցմահ տիրույթ 1814-ի ապրիլին տրվել էր նախկին կայսրին) փախած Նապոլեոն I ցամաք դուրս եկավ Ֆրանսիայի հարավում։ 1814-ին գահին վերատիրած Բուրբոնների հետադիմական քաղաքականությունից դժգոհ ժողովրդական լայն զանգվածները աջակցեցին Նապոլեոն I-ին։ Բուրբոններին չհաջողվեց դիմադրել կայսեր ջոկատի առաջընթացին։ Ուղարկված զորամասերը անցնում էին Բոնապարտի կողմը։ Մարտի 20-ին Նապոլեոն I մտավ Փարիզ։ Վերականգնված նապոլեոնյան կայսրության դեմ հանդես եկավ եվրոպական պետությունների 7-րդ հակաֆրանսիական կոալիցիան։ Հունիսի 18-ին անգլո–պրուսական բանակները ջարդեցին Նապոլեոնի բանակը։ Հունիսի 22-ին Նապոլեոնը երկրորդ անգամ հրաժարվեց գահից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարյուր օր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 310)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.