From Wikipedia, the free encyclopedia
Նախախնամության աչք (կամ Աստծո ամենատես աչք) խորհրդանիշ, որը պատկերում է լույսի կամ փառքի ճառագայթներով պարուրված աչք՝ սովորաբար շրջապատված եռանկյունով։ Այն ներկայացնում է մարդկության պահապան Աստծո աչքը (կամ աստվածային նախախնամություն)[1][2][3]։ Ժամանակակից դարաշրջանում «աչքի» ուշագրավ պատկերումը ԱՄՆ-ի զինանշանի հակառակ կողմն է, որը կարելի է տեսնել նաև Միացյալ Նահանգների մեկ դոլարանոց թղթադրամի վրա։
Լուսաշող դելտայի առաջին պաշտոնական հիշատակումը, որպես մասոնական սիմվոլ վերագրվում է 1772 թվականին և հանդիպում է Ուիլյամ Պրեստոնի (1742–ից 1818 թվականներ) «Մասոնության իլյուստրացիա» աշխատությունում[4]։
Այսօր նախախնամության աչքը կապում են մասոնության հետ։ Ըստ Թոմաս Սմիթ Վեբի «Մասոնների վերահսկում»[5] աշխատության՝ 1797 թվականին «աչքը» հայտնվել է մասոնների պատկերագրության մեջ։ Այստեղ այն ներկայացվում է որպես Աստծո ամենատես աչքը և հիշեցնում, որ Աստված, ով մասոնության մեջ համարվում է տիեզերքի արարիչ, վերահսկում է մարդկային մտքերն ու գործերը։ Մասոնական ամենատես աչքը սովորաբար ներքևի մասում ունի փառքի կիսաշրջանաձև ճառագայթներ։ Երբեմն էլ այս «աչքը» պարուրված է լինում եռանկյան մեջ։
Լուսաշող դելտան համարվում է մասոնական սիմվոլիզիմ սիմվոլներից մեկը։ Ծեսերի ժամանակ այն գտնվում է օթյակի արևելյան մասում, որտեղ և գտնվում է նախագահող մեծարգո վարպետը։ Լուսաշող դելտան հայտնվում է աշակերտի աստիճանի վրա՝ ամենատես աչքի տեսքով, որը գտնվում է եռանկյունի մեջ։ Եռանկյունին կրակի և լուսավորության խորհրդանիշնն է, և բացատրվում է նաև որպես Երորդություն՝ քրիստոնեության մեջ։ Այդ դեպքում եռանկյունին ընկալվում է որպես մասոնական նումերալոգիայի երեք թիվը։ Երբեմն ամենատես աչքի պատկերի աչքի հատվածում ավելացվում է արծիվ, իսկ շողերը, որոնք իրենից են դուրս գալիս, տեղակայվում են ներքև[6][7]։
Բաց աչքը խորհրդանշում է փակ էությունը, կանչում է իմաստության և խղճին դիմելուն։ Նա իրենով խորհրդանշում է ամեն ինչի սկզբնապատճառը, իրենց ներկայացնում է կատարյալ բարին և չարի նկատմամբ հաղթանակը։ Մասոնական օթյակներում, որը գրեթե բոլոր անդամները քրիստոնյա են, օգտագործում են Ավետարան ըստ Հովհաննեսի, որպեսզի ուշադրություն ուղղեն Լոգոսի երկդիմի կոնցեպցիայի վրա, որը նույնացվում է Տիեզերքի Մեծն Արարիչի հետ և առաջին հերթին իրենից ներկայացնում է տիեզերքի ռացիոնալ սկզբունքը[8]։ Երբեմն արքը փոխարինվում է «G» լիտերը, որի մեկնաբանությունը կարող է վերագրվել տարբեր աստիճանների։
Խորհրդանիշը կարելի է հանդիպել ամեն մասոնական օթյակում, մասոնական փաստաթղթերում և զգեստների վրա[6] [6][9][10][11]։
Աչքի զուգորդումը «աստվածային նախախնամություն» հասկացության հետ գոյություն չի ունեցել մինչև քրիստոնեական դարաշրջան։ Եվրոպական վերածննդի պատկերագրության մեջ եռանկյան մեջ աչքը քրիստոնեական Սուրբ Երրորդության հստակ պատկերն է։ 17-րդ դարում նախախնամության աչքը պատկերվում է շրջապատված ամպերի կամ արևի ճառագայթների մեջ։ Աստծո աչքը եռանկյան մեջ դեռևս օգտագործվում է եկեղեցական ճարտարապետության կամ քրիստոնեական արվեստի մեջ՝ խորհրդանշելով Սուրբ Երրորդությունն ու Աստծո ամենագոյությունը և աստվածային նախախնամությունը։
1782 թվականին նախախնամության աչքը ընդունվեց որպես խորհրդանիշ ԱՄՆ-ի զինանշանի ետնամասի համար։ 1776 թվականին երեք նախագծող կոմիտեներից առաջինը այն առաջարկեց որպես զինանշանի բաղկացուցիչ մաս, և կա կարծիք, որ այն եղել է Պիեռ Յուջին Սիմիտիե[12] արվեստագետ խորհրդատուի առաջարկը։
Կոմիտեին ներկայացրած իր սկզբնական առաջարկության մեջ Սիմիտիեն տեղադրել էր ամենատես աչքը վահանների վրա՝ խորհրդանշելով ԱՄՆ-ի տասներեք սկզբնական նախանգները։ Վերջապես որոշվեց, որ զինանշանի այդ տարբերակի վրա «աչքը» պետք է տեղադրվի տասներեք աստիճաններից բաղկացած անավարտ բուրգի վերևում՝ կրկին խորհրդանշելով սկզբնական նահանգները և ընգծելով ազգի ապագա զարգացման ներուժը։ Սիմվոլիզմը բացատրվում է «աչքի» վերևում գտնվող կարգախոսով՝«Annuit Cœptis», որը նշանակում է «Նա հավանություն է տվել մեր նախաձեռնություններին»[13]։
Միգուցե զինանշանի նախագծի մեջ օգտագործվելու շնորհիվ էր, որ «աչքը» սկսվեց օգտագործվել Ամերիկյան այլ զինանշանների և կարգախոսների մեջ։ Օրինակ՝ Կոլորադոյի զինանշանը, պաշտպանության առաջատար հետազոտական ծրագրերի գործակալության տեղեկատվության իրազակման գրասենյակի օրիգինալ զինանշանը:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.