աչքի տեսքով թալիսման, որը ենթադրվում է, որ պաշտպանում է չար աչքից From Wikipedia, the free encyclopedia
Նազար բոնջուք (թուրքերեն՝ Nazar boncuğu, թարգմանաբար՝ «հմայիլ չար աչքի դեմ»), ավանդական թյուրքական հուռութք չար աչքի դեմ, որին նաև «կապույտ աչք», «Ֆաթիմայի աչք» են անվանում[1]։ Հայերի շրջանում այս չարխափանին անվանում են «աչքի հուլունք»։
Համայիլն իրենից ներկայացնում է համակենտրոն շրջաններ։ Առավել հաճախ խորհրդանշական սև կլոր բիբը գնտվում է դեղին կամ կապույտ շերտերի կենտրոնում։ Կլոր հուռութքի ծայրերին շուրջանակի պատկերված է սպիտակ կամ բաց կապույտ շերտ։
Ավելի հաճախ նազարը պատրաստում են ապակուց: Անվանումը գալիս է արաբերենից / نظر /, բառացի նշանակում է «նայել, հսկել», «նայիր ներս» և այլն[3]։
Համաձայն իսլամական լեգենդի, Մուհամմադ մարգարեի դուստրը՝ Ֆաթիման, իր սիրեցյալին նվիրել է կապույտ ապակու կտոր, որը շատ է դուր գալիս նրան։ Ըստ այդ լեգենդի՝ հենց կապույտ ապակին է օգնել փեսացուին, որ կենդանի վերադառնա երկար ճանապարհից[4]։
Ենթադրվում է, որ թուրք վարպետները պատրաստել են այդպիսի թալիսմաններ հարյուրամյակներ առաջ։ Հնարավոր է, որ այս հուռութքը գոյություն է ունեցել դեռևս նախաիսլամական թյուրքերի մոտ[5]։ Ղրիմի և Օդեսայի թանգարաններում նմանատիպ թալիսմաններ կարելի է հանդիպել հնագույն սլավոնների և հին հույների արվեստի մեջ։
Սովորաբար հանդիպում է Թուրքիայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ադրբեջանում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Հայաստանում, Իրանում, Աֆղանստանում, Հունաստանում, Իրաքում և Կիպրոսում։ Այն կարելի է տեսնել տներում, խանութներում, մեքենաներում, ինտերիերի առարկաներում, սպասքին, հագուստներում, մոխրամաններում, դրանք զարդարում են բանալիների կախազարդերը։ Նազարի պատկերը օգտագործվում է թուրքական Fly Air ավիաընկերության ինքնաթիռների ֆյուզելյաժում։
Համաժողովրդական սնահավատության համաձայն, թալիսմանը գործում է միայն այն ժամանակ, երբ պարզ տեսանելի է։ Այն նվիրում են նորածիններին, երեխաներին, հղի կանանց, գեղեցիկ աղջիկներին, հաջողակ գործարարներին, մարզիկներին[6]։ Սիրահարները փոխանակվում են այդպիսի թալիսմաններով` հուսալով փրկել իրենց սերը և պաշտպանել սիրելիին դժվարություններից։ Նաև, ըստ սնահավատության, եթե կրում ես նազարը, իսկ ապակին ճաքում է, նշանակում է, որ «աչքով են տվել», իսկ հուռութքը փրկել է՝ իր վրա վերցնելով աչքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.