հայ ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Սերգեյի Չիլինգարյան (սեպտեմբերի 22, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 28, 2016, Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2009), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2006)[1]։
Յուրի Սերգեյի Չիլինգարյան | |
---|---|
Ակադեմիկոս Յուրի Չիլինգարյան, ԵՊՀ, 11.06.2010 թիվ | |
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1938 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 28, 2016 (78 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Ֆիզիկա Ռադիոֆիզիկա էլեկտրոնիկա |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Գիտական ղեկավար | Sergeĭ Aleksandrovich Akhmanov? և Rem Khokhlov? |
Պարգևներ |
1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1964-1968 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում (հեռակա)։ 1972 թվականից՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի վարիչ, 1985-2000 թվականներին, միաժամանակ՝ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, 2004 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի հիմնախնդիրների խորհրդի նախագահ, 2006 թվականից՝ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիայի քարտուղար։ 1996 թվականից՝ ֆիզիկոսների հայկական ընկերության փոխնախագահ։
Աշխատանքները վերաբերում են լազերային ֆիզիկային, ոչ գծային օպտիկային և սպեկտրոսկոպիային, վիճակագրական օպտիկային և ռադիոֆիզիկային, մանրաթելային օպտիկային և օպտոէլեկտրոնիկային։ Ստացել է սկզբունքորեն նոր արդյունքներ՝ կոնդենսված միջավայրերում ըստ լուսային դաշտի քառակուսային և խորանարդային երևույթների ուսումնասիրման ասպարեզում։ Զարգացրել է վիճակագրորեն կարգավորված անիզոտրոպ միջավայրերի ոչ գծային օպտիկան, մշակել կոհերենտ քառաֆոտոնային սպեկտրոսկոպիայի մեթոդը, հետազոտել ոչ ստացիոնար և ստոխաստիկ ալիքային շարընթացները, անկայունությունները, լազերային ճառագայթմամբ մակածված փուլային անցումները[2]։
Յուրի Չիլինգարյանը հեղինակ է ավելի քան 240 գիտական հոդվածների ու թեզերի, 9 արտոնագրի, 5 դասագրքի և ուսումնական ձեռնարկի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.