From Wikipedia, the free encyclopedia
«Յուրայի շրջանի բնայգի» (անգլ.՝ Jurassic Park), ամերիկացի գրող Մայքլ Քրայթոնի ֆանտաստիկ վեպը, որը լույս է տեսել 1990 թվականին։
Յուրայի շրջանի բնայգի անգլ.՝ Jurassic Park | |
---|---|
Հեղինակ | Մայքլ Քրայթոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | տեխնոթրիլեր, կոշտ գիտական ֆանտաստիկա, գիտական ֆանտաստիկա, թրիլեր և սարսափ |
Թեմա | դինոզավրեր, քաոսի տեսություն և Գենետիկական ճարտարագիտություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Jurassic Park universe? |
Շարք | Jurassic Park? |
Հաջորդ | The Lost World? և Rising Sun? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Alfred A. Knopf |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբեր 1990 |
Կայք | michaelcrichton.com/jurassic-park/(անգլ.) |
Jurassic Park Վիքիպահեստում |
Միլիոնատեր գիտնական Ջոն Հեմոնդը Կոստա Ռիկայի ափից ոչ հեռու կղզի էր գնել՝ այնտեղ «կենսաբանական այգի» կառուցելու համար, որը նա պատրաստվում էր բնակեցնել կենդանի դինոզավրերով։ Հնէաբան Ալան Գրանտը և իր հնաբուսաբանության օգնական Էլլի Սեթլերը հրավեր են ստանում այցելել այգի և գնահատել աշխատանքի արդյունքները։ Գիտնականները մեկնում են կղզի, որտեղ բախվում են կենդանի դինոզավրերի հետ։
Հեմոնդը ցույց էր տվել գենետիկական ինժեներության և կղզիների ավտոմատացման ոլորտում առաջընթացը։
Միևնույն ժամանակ այգու ծրագրակազմի գլխավոր ծրագրավորող Դենիս Նեդրին լրտեսում է Հեմոնդի գլխավոր մրցակցին։
Ծրագրավորողին հաջողվում է անջատել անվտանգության համակարգը և հափշտակել 30 սառեցված սաղմ, բայց ամեն ինչ նախատեսվածով չի ընթանում։
Փոթորկի ժամանակ Նեդրիի ավտոմեքենան հայտնվում է փակուղում, և դիլոֆոզավրը պոկում է այն։ Քանի որ խոչընդոտներ չկան, դինոզավրերը սկսում են փախչել։
Մարդիկ մենակ են մնում մահացու գիշատիչների հետ։ Որոշ ժամանակ նրանց հաջողվում է կարգուկանոն հաստատել այգում, բայց մի շարք սխալների պատճառով ամեն ինչ այլ կերպ է ընթանում։
Կենդանի մնացածներին հաջողվում է փրկվել՝ ուղղաթիռով լքելով կղզին[1][2]։
1993 թվականին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է «Յուրայի շրջանի բնայգին» ֆիլմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.