From Wikipedia, the free encyclopedia
Յոախիմ Պատինիր (Joachim Patinir), նաև՝ Պատենիր (Patenier, 1480[1][2][3][…] կամ 1475[4], Bouvignes-sur-Meuse, Դինանտ, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա - հոկտեմբերի 5, 1524[5], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5]), Վերածննդի դարաշրջանի հոլանդացի և ֆլամանդացի նկարիչ, ով համբավվել է հատկապես պատմական թեմաներով արած նկարներով ու բնանկարներով։ Ծնունդով ֆլամանդացի էր, ժամանակակից Վալոնիայի տարածաշրջանից[6], բայց հիմնականում աշխատել է Անտվերպենում, որ այն ժամանակներում Նիդերլանդների առևրտրի ու արվեստների կենտրոնն էր։
Յոախիմ Պատինիր | |
---|---|
Ծնվել է | 1480[1][2][3][…] կամ 1475[4] |
Ծննդավայր | Bouvignes-sur-Meuse, Դինանտ, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 5, 1524[5] |
Մահվան վայր | Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5] |
Քաղաքացիություն | Հյուսիսային Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Landscape with Charon Crossing the Styx?, The Temptations of Saint Anthony the Abbot? և Rest on the Flight to Egypt? |
Ներշնչվել է | Lieven van Lathem? |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
ստորագրություն | |
Joachim Patinir Վիքիպահեստում |
Պատինիրը բնանկարի՝ որպես կերպարվեստի անկախ ժանրի նախակարապետն է և ֆլամանդացի առաջին նկարիչը, ով իրեն առաջին հերթին բնանկարիչ է համարել։ Նրան կարելի է բնորոշել իբրև այսպես ասած՝ աշխարհային բնանկարի (world landscape), այսինքն՝ բարձունքից դիտված ու արված համայնապատկերային բնանկարի հիմնադիրի։ Բնանկարի այդ տեսակի ստեղծումը, տեսակ, որ Հյուսիսային Վերածննդի վճռորոշ տարբերակիչ հատկանիշներից է, կարելի է համարել Պատինիրի կարևոր ներդրումը Արևմուտքի արվեստում։
Պատինիրի ստորագրությունը կրող ընդամենը հինգ նկար է մեզ հասել, սակայն այսօր կերպարվեստի շատ գործեր են վերագրվում նրան կամ հավանականության տարբեր աստիճաններով ենթադրվում են ստեղծված նրա արվեստանոցում։ 2007 թվականին Մադրիդի Պրադո թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվել են նրան ու իր արվեստանոցին վերագրվող 21 նկար, ևս յոթը հիշատակվել են կատալոգում՝ հետագայում ցուցադրելու նկատառումով[7]։
Պատինիրն ընկերական հարաբերություններ է պահպանել իր ժամանակի ճանաչված մի շարք նկարիչների, այդ թվում՝ Ալբրեխտ Դյուրերի, Քվինտեն Մասեյսի հետ, վերջինիս հետ նաև համագործակցել է. օրինակ՝ «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» նկարն ստեղծելիս ինքը բնանկարն է արել, Մասեյսը պատկերել է ֆիգուրները։ Արվեստի պատմաբաններից ոմանք ենթադրում են, որ Պատինիրը քեռին էր մեկ այլ նկարչի՝ Հերրի մետ դե Բլեսի, որը եղել է նրա հետևորդը և աշխարհային բնանկարի ժանրի զարգացնողը կերպարվեստի պատմության մեջ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.