From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Պարոնյան (ապրիլի 21, 1878, Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբեր 1920), առավել հայտնի, «Յապոն» («ճապոնացի») մականուններով, հայ-դաշնակցական վրիժառու, ազգային ազատամարտիկ։ Գնդակահարվել է 1920 թվականի հոկտեմբերին[1]։
Հովհաննես Պարոնյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1878 |
Ծննդավայր | Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբեր 1920 (42 տարեկան) |
Մասնագիտություն | ֆիդայի |
Հովհաննեսը Պարոնյանը ծնվել է 1878 թվականի ապրիլի 21-ին, Զանգեզուրի գավառի Ներքին Գորիս գյուղում։ Դպրոց չի հաճախել, չնայած այդ տարիներին գավառի գյուղերում գործող միակ դպրոցը գտնվում էր հենց Ներքին Գորիսում։ Յապոն անունը նրան տվել են համագյուղացիները՝ կարճահասակ լինելու և արտաքինով ճապոնացու նման լինելու պատճառով։ 1892 թվականին, 14 տարեկան Հովհաննեսը մեկնում է Բաքու քաղաք։ Այնտեղ նա իր եղբայր Համբարձումի օգնությամբ որպես վաճառող աշխատում է հայերին պատկանող խանութներում։ Աշխատանքին զուգընթաց նա Բաքվում նաև գրաչանաչ է դառնում։
1898 թվականին Ռուսական կայսրությունը նրան զորակոչում է և ծառայության ուղարկում Կարսում գտնվող 158 Կուբինսկի գունդը։ Ծառայության ընթացքում նա նա սովորում է զինվորական դպրոցում, որն ավագ ենթասպայի զինվորական կոչում ավարտում է 1901 թվականին։ Ծառայության տարիններին նա ծանոթանում է Կարսում գործող դաշնակցության անդամների հետ, որն է վճռորոշ դեր է ունենում նրա գաղափարական համոզմունքների ձևավորման, ազգային-ազատագրական պայքարին զինվորագրվելու գործում։ Յապոնը հրաժարվում է շարունակել զինվորական ծառայությունը եւ 1902 թվականին վերադառնում է Գորիս։
1903 թվականին հայ եկեղեցու կալվածքները բռնագրավող ցարական ոստիկանների և կազակների դեմ կազմակերպել է զինված դիմադրություն։ 1905-1906 թվականներին հայ-թաթարական կռիվների ժամանակ հատուցման գործողություններ է կազմակերպել և Շուշիում իրականացրել ցարական պաշտոնյաների՝ քաղաքի գլխավոր ոստիկանապետ Սախարովի, գավառապետ Շումակևիչի և այլոց ահաբեկումները։ 1918 թվականի մայիսի 23-29-ին, Դրոյի հրահանգով, իր ջոկատով մասնակցել է Ապարանի հերոսամարտին։ 1918-1920 թվականներին եղել է Դրոյի հավատարիմ զինակիցներից մեկը և մասնակցել է Հայաստանի Առաջին Հանրապետության սահմանային կռիվներին, երկրի ներսում մուսուլմանների ճնշմանը։ Առավելապես գործել է Զանգեզուրի շրջանում։ Դարձել է 1920 թվականին այստեղ խորհրդային իշխանությունների դեմ ծավալված զինված պայքարի կազմակերպիչներից մեկը։ Կարմիր բանակի կողմից Հայաստանը ռազմակալելուց հետո ձերբակալվել և հոկտեմբերին Գորիսի բանտում գնդակահարվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.