From Wikipedia, the free encyclopedia
Յան Վացլավ Անտոնին Ստամից (չեխ․՝ Jan Václav Antonín Stamic, գերմ.՝ Johann Wenzel Anton Stamitz, հունիսի 19, 1717[1][2][3][…], Havlíčkův Brod, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2][5][…] - մարտի 27, 1757[1][2][5][…], Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2][6]), չեխ կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր։
Յան Վացլավ Անտոնին Ստամից | |
---|---|
Բնօրինակ անուն | չեխ․՝ Jan Václav Antonín Stamic և գերմ.՝ Johann Wenzel Anton Stamitz |
Ծնվել է | հունիսի 19, 1717[1][2][3][…] Havlíčkův Brod, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2][5][…] |
Երկիր | Բոհեմիայի թագավորություն և Electoral Palatinate |
Մահացել է | մարտի 27, 1757[1][2][5][…] (39 տարեկան) Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][2][6] |
Գերեզման | Մանհայմ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, փիլիսոփա և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան[7] |
Jan Václav Stamic Վիքիպահեստում |
1734 թվականից աշխատել է Պրահայում։ 1744 թվականից՝ Մանհայմի կապելլայի առաջին ջութակահար, 1748 թվականից՝ ղեկավար։ Որպես վիրտուոզ ջութակահար և դիրիժոր հանդես է եկել Գերմանիայի քաղաքներում, Փարիզում։ Մանհայմի դպրոցի հիմնադիրը։
Իր ստեղծագործության և կատարողական գործունեության մեջ Ստամից արտահայտել է Լուսավորության դարաշրջանի գեղարվեստական իդեալները։
Հեղինակ է 74 սիմֆոնիայի, նվագախմբային տրիոների, գործիքային կոնցերտների, սոնատների, կապրիսների, պաշտամունքային երկերի։ Հիմք է դրել սոնատաային ձևին, նվագախմբային դինամիկ կատարմանը, ներմուծել դրամատիկական, հերոսական տարրեր, թեմատիկ կոնտրաստներ, նվագախումբ մտցրել վալդհոռններ և կլառնետներ։
Ստամիցի աշակերտներից են իր որդիներ Կարել և Անտոնին Ստամիցները, Ք․ Կաննաբիխը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.