Յանկա Կուպալայի անվան զբոսայգի (Մինսկ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Յանկա Կուպալայի անվան զբոսայգի (բելառուս․՝ Парк імя Янкі Купалы), հասարական զբոսայգի Մինսկում, Բելառուս։ Գտնվում է Հաղթանակի հրապարակի և Գորկի զբոսայգու մոտ։ Հիմնադրվել է 1950 թվականին։ Այգին անվանվել է ի պատիվ բելառուս գրող Յանկա Կուպալայի։
Տեսակ | պուրակ |
---|---|
Երկիր | Բելառուս |
Վարչատարածք | Մինսկ |
Հիմնվել է | 1950 |
Անվանված է | Յանկա Կուպալա |
Այգին տեղակայված է Յանկա Կուպալա փողոցի և Անկախության պողոտայի խաչմերուկում, Սվիսլոչի աջ ափին։
Այգին ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմից հետո[1]։ Հիմնադրման աշխատանքները սկսվել են 1949 թվականին և այգին կոչվել է ԲԽՍՀ 30-ամյակի այգի։ Մինչև այգու ստեղծումն այս վայրում եղել են միահարկ տներ։ Այգու հիմնական մասը ստեղծվել է 1950 թվականին։ Այգու ճեմուղին գտնվում է Անկախության պողոտայի անկյունագծին մոտ, որտեղ և գտնվում է այգու գլխավոր մուտքը։ Գլխավոր և կենտրոնական ծառուղիների հատման վայրում կա ցայտաղբյուր։
1959 թվականին այգու տարածքում կառուցվել է Յանկա Կուպալայի անվան գրականության պետական թանգարանը։ Թանգարանը կառուցվել է այն վայրում, որտեղ 1927-1941 թվականներին ապրել է գրողը։ Տունը այրվել է Հայրենական մեծ պատերազմի 5-րդ օրը։ Այրվել են նաև Յանկա Կուպալայի ձեռագրերն ու արխիվը։ Ներկայումս թանգարանն ունի 36.000 ցուցանմուշ (ձեռագրեր, հրատարակություններ, ինքնագրերով գրքեր, լուսանկարներ, փաստաթղթեր, մշակութային, կենցաղային առարկաներ, որոնք առնչվում են գրողի գործունեությանը։
Նախկինում ծառուղում տեղադրված է եղել Սերգեյ Գրիցևեցու հուշարձանը, որի տեղում 1972 թվականին Յանկա Կուպալայի ծննդյան 90-ամյակի առթիվ տեղադրվել է նրա հուշարձանը (քանդակագործներ՝ Ա. Անիկեյչիկ, Լ. Գումիլևսկի, Ա. Զասպիցկի, ճարտարապետներ՝ Յուրի Գրադով, Լեոնիդ Լևին)։
2018 թվականի մարտի 7-ին Բելառուսի Ժողովրդական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այգում տեղադրվել է Անտոն և Իվան Լուցկևիչ եղբայրների հուշատախտակը։ Հիշատակի նշանը գտնվում է նախկին Սադովայա փողոցում գտնվող Զոֆյա Լուցկևիչի տան տեղում, որտեղ եղբայրներն ապրել են 1896–1906 թվականներին
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.