From Wikipedia, the free encyclopedia
Յակոբ Կյունցլեր (մարտի 8, 1871, Հունդվիլ, Ապենցել Աուսերռոդեն, Շվեյցարիա - հունվարի 15, 1949, Ղազիր, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), շվեյցարիացի, ով գտնվում էր Ուրֆայում ասիական միսիայով և Հայկական ցեղասպանության ականատեսը դարձավ[1][2]։
Յակոբ Կյունցլեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1871 |
Ծննդավայր | Հունդվիլ, Ապենցել Աուսերռոդեն, Շվեյցարիա |
Մահացել է | հունվարի 15, 1949 (77 տարեկան) |
Մահվան վայր | Ղազիր, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | վիրաբույժ և բարեգործ |
Jakob Künzler Վիքիպահեստում |
Յակոբ Կյունցլերը ծնվել է Հունդվիլում, Շվեյցարիա, աշխատում էր Ապենզել կանտոնում (երկրամաս) և հաց էր վաստակում որպես ատաղձագործ։ Այնուհետ Բազելում վերապատրաստվում է որպես ավետարանչական սարկաֆագ (Krankenpfleger). 1899 թ. նա ճամփորդում է Ուրֆա ՝ Թուրքիա, որտեղ նա գտնում է իր աշխատելու վայրը։ Նա շարունակում է ուսումնասիրել բժշկություն մինչ անկախ վիրաբույժ դառնալը և հետագայում 1905 թ. նա ամուսնանում է Էլիզաբեթ Բենդերի հետ, որը քրիստոնյա միսիոների աղջիկ էր և Եթովպիայի արքայադստեր թոռնիկը։
1915 - 1917 թթ. Կունցլերը Հայկական ցեղասպանության ականատեսն է դառնում[3], ինչը դառնում է նրա 1921 թ. Արյան և արցուքների երկիր գրքի առարկան։ Չնայած մահացու վտանգին՝ նա օգնում էր հազարավոր հայ որբերին վերականգնվել Ուրֆայի իր հոսպիտալում։
Նա շվեյցարիացի դեղագործ էր, որը մնաց Թուրքիայում ծառայելով հիվանդ և վիրավոր ոչ մուսուլմաններներին և մուսուլմանների նմաններին Ուրֆայի հոսպիտալում և հավաքագրեց զանազան հայկական ընկերությունների ջարդերի փաստերը[4]։
1922 թ. հոկտեմբերին նա փակում է իր հոսպիտալը և ընտանիքով տեղափոխվում Ղազիր՝ Բեյրութի մոտակայք, որտեղ որբ երեխաների կենտրոն է բացում։ Ավելի ուշ նա հիմնում է հայ այրիների բնակավայր Բեյրութում և թոքերի հիվանդների առողջարան Ազունջեհում (Azounieh)։
1923 թվականին Բեյրութի հիվանդանոցներից մեկում անդամահատեցին Յակոբ Կյունցլերի աջ ձեռքը։ Հիվանդ, որբ մի հայ աղջնակի խնամելիս անտեսանելի բացիլը ներթափանցել էր ձեռքի աննշմար քերծվածքի միջով, առաջացրել փտախտ, ստեղծել արյան վարակի սպառնալիք։
Յակոբ Կյունցլերի 1915 թ. օգոստոսի գրառումները.
... երկու թուրք պաշտոնյա, որոնք հայտնվեցին Ուրֆայում։ Լուրը, որ նրանք շտապում էին արագացնելու հայերի ոչնչացումը իրենց ողջ կարողությամբ և նրանք ունեին այդ ի կատար ածելու բարձրագույն պետական իշխանության հրահանգը։ Նրանք սպանեցին այնտեղ բերված բոլոր բանտարկյալներին, ասելով. 'Այլևս ինչու՞ մենք պետք է նրանց կերակրենք'[5] |
Նա մահացել է Ղազիրում՝ Լիբանան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.