թուրք քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Սուբխի Մուստաֆա (թուրքերեն՝ Mustafa Suphi, օգոստոսի 4, 1882, Կերասուն, Թուրքիա - հունվարի 29, 1921, Սև ծով), թուրք հեղափոխական և կոմունիստ քաղաքական գործիչ, Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադիրներից։
Մուստաֆա Սուբխի օսման.՝ محمد مصطفی صبحی | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1882 |
Ծննդավայր | Կերասուն, Թուրքիա |
Մահացել է | հունվարի 29, 1921 (38 տարեկան) |
Մահվան վայր | Սև ծով |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Գալաթասարայի վարժարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Թուրքիայի կոմունիստական կուսակցություն (1920) |
Mustafa Suphi Վիքիպահեստում |
1906 թվականին ավարտել է Ստամբուլի իրավաբանական դպրոցը, ապա Սորբոնի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետը։ 1910 թվականին մտել է Օսմանական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1913 թվականին բանտարկվել է, որտեղից փախել է Ռուսաստան։ 1914 թվականին, որպես թուրքահպատակ, ներկալվել և աքսորվել է Ուրալ։ 1915 թվականին մտել է ՌՍԴԲ(բ)Կ շարքերը և քարոզչական աշխատանք տարել թուրք ռազմագերիների շրջանում։
Հոկտեմբերյան զինված հեղաշրջումից հետո կուսակցական հանձնարարություններ է կատարել Մոսկվայում, Կազանում, Ղրիմում, Տաշքենդում։ 1918 թվականին հիմնադրել է «էնի Դյունյա» («Նոր աշխարհ») թերթը։ Մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսին (1919) և Արևելքի ժողովուրդների I համագումարին (1920)։
1919 թվականի ամռանը Ուկրաինայում կռվել է երկրի ազգային ազատագրական ուժերի դեմ։ Եղել է ԹԿԿ I համագումարի հրավիրման (1920, Բաքու) կազմակերպիչներից, որտեղ ընտրվել է ԹԿԿ նախագահ։
Թուրքիա վերադառնալուց հետո, ԹԿԿ ԿԿ-ի 14 այլ անդամների և կուսակցության ակտիվիստների հետ ձերբակալել և խեղդել են ծովում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 175)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.