From Wikipedia, the free encyclopedia
Մուշ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Կովսական քաղաքից 8 կմ հեռավորության վրա, Ողջի գետի աջ ափին։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 115 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 165 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Մուշ | ||
Երկիր | Արցախ | |
Համայնք | Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
Ղեկավար | Պետրոս Ավետիսյան | |
Հիմնադրված է | 1998 թ. | |
Բնակչություն | 122 մարդ | |
Ազգային կազմ | Հայեր (100%) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Համայնքը հարթավայրային է, ունի 1739,0 հա տարածք, որից 1606,6 հա գյուղատնտեսական նշանակության։ Մուշ համայնքի սահմանային գոտով հոսում է Ողջի գետը։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 23 գործող անհատական ջրհորներ։
Գյուղը հիմնադրվել է 1998 թվականին։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
2014 թվականի տվյալներով գյուղում ապրում է 28 ընտանիք՝ 122 բնակչով։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Գյուղն ամբողջությամբ էլեկտրաֆիկացված է։ Բնակչությունը զբաղվում է հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ։ Բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս ավանդական բուսատեսակներից բացի, մշակել նաև արևադարձային մրգեր՝ նարինջ, բանան, կիվի։ Ներկայումս 300 հեկտար վարելահողից մշակվում է 150 հեկտարը, որից 100 հեկտարը՝ ջրովի։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.