Remove ads
հայ մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Մուշեղ Հայրապետի Սանթրոսյան (հունվարի 1, 1894, հունվարի 1 (13), 1894[1] կամ հունվարի 13, 1894[1], Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 14, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945)։
Մուշեղ Սանթրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1894, հունվարի 1 (13), 1894[1] կամ հունվարի 13, 1894[1] Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1972 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գործունեության ոլորտ | մանկավարժություն |
Ալմա մատեր | Գևորգյան հոգևոր ճեմարան (1917) և Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիա (1926) |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր (1948) և պրոֆեսոր (1937) |
Պարգևներ |
Ծնվել է Դիլիջանում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, 1917 թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը։ 1920-1922 թվականներին աշխատել է Դիլիջանի շրջանային լուսբաժնի վարիչ, շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ։
1922-1926 թվականներին Մ. Սանթրոսյանը սովորել է Մոսկվայի Ն. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1926 թվականին նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան։ Շուրջ քսան տարի ղեկավարել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։ 1930-1931 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր, 1934 թվականին նշանակվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի տնօրեն, 1937 թվականին՝ ուսուցիչների վերապատրաստման, 1941 թվականին՝ դպրոցների գիտահետազոտական ինստիտուտների տնօրեն։
1957 թվականին ընտրվել է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ։
Գրել է մի շարք մենագրություններ և գիտական հոդվածներ՝ նվիրված հայ մանկավարժության ու դպրոցի պատմությանը։ Առանձնապես կարևոր են՝ «Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խ. Աբովյանը» (Երևան, 1953), «Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ» (Երևան, 1959), «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի 1-ին կեսին» (Երևան, 1964), «Ներսիսյան դպրոցի պատմություն» (Երևան, 1981) աշխատությունները[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.