From Wikipedia, the free encyclopedia
Մոշենին (լատին․՝ Rubus), վարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է կամ թուփ։
Մոշենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Rubus subgen. Rubus | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Rubus fruticosus L., 1753, typ. cons., nom. conf. |
||||||||||||
Քույր տաքսոներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Ցողունը փշոտ է, բարձրությունը՝ 100–150 սմ։ Տերևները պարզ կամ բարդ են, կոթունավոր։ Ծաղկաբույլը կիսահովանոց է կամ կարճ ողկույզ, ծաղիկները՝ երկսեռ սպիտակ։ Պտուղը սև, մուգ կարմիր հյութալի բազմակորիզ հատապտուղ է։
Հայտնի է 600 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է 11 տեսակ՝ անատոլիական, հայկական, սպիտակավուն, եղևնուտային, ցեզիուս և այլն՝ տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտներում, գետերի, առուների, ջրանցքների ափերին, անտառների ու ճանապարհների եզրերին և այլն։
Մոշենու Թախտաջյանի, Զանգեզուրի և կովկասյան տեսակները բնաշխարհիկներ են և տարածված են Սյունիքի մարզում. աճում են կիրճերի լանջերին, կավոտ, քարքարոտ վայրերում և այլուր։
Պտուղները պարունակում են սպիրտներ, մինչև 7,5% շաքար, ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր, ֆիլլոխինոն, պեկտինային նյութեր, ազատ կիտրոնաթթու, վիտամիններից` B1, B2, PP, C, E, կարոտին, քիմիական տարրերից` Na, K, Ca, Mg, P, Fe, Mn, Cu։ Տերևներում հայտնաբերվել են դաբաղանյութեր, խնձորաթթու, թրթնջկաթթու և կաթնաթթու, սերմերում՝ մինչև 13% ճարպայուղ։
Գիտական բժշկության մեջ ազնվամորին չեն օգտագործում, սակայն ժողովրդական բժշկության մեջ այն հայտնի է դեռ վաղ ժամանակներից։
Իբրև դեղամիջոց՝ ժողովուրդն օգտագործել է մոշի տերևները, ծաղիկները, դեռահաս շիվեր, պտուղները և արմատները։ Հիմնականում օգտագործվել է որպես արնահոսությունը դադարեցնող և հակալուծային միջոց։ Բույսն օգտագործվել է նաև մրսածության ժամանակ որպես ջերմիջեցնող միջոց։
Մոշն օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների, աթերոսկլերոզի, արյան բարձր ճնշաման, շաքարախտի, բերանի խոռոչի, լնդերի և աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ։
Թարմ տերևներից պատրաստած թուրմն օգտագործում են դաշտանադադարի շրջանի նևրոզի և երկարատև ու առատ ամսականի, արնազեղումների, անքնության, իսկ հղիների մոտ՝ շաքարախտի ժամանակ։
Արմատի փոշին (եփած գինու մեջ) օգտագործում են միզաքարային հիվանդության բուժման համար։
Պտուղների օգտագործումը թեթևացնում է հոդային ցավերը ռևմատիզմի դեպքում։ Օգտակար է երիկամների և միզապարկի բորբոքման ժամանակ;
Պտուղների հյութն օգտագործում են գինեկոլոգիական հիվանդությունների, փորլուծության, սակավարյունության նաև որդերի դեպքում[1]։
Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, աղաղանյութեր, վիտամիններ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ և այլն)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.