From Wikipedia, the free encyclopedia
Մոնսեռատի Սուրբ Մարիամ (Մոնսեռատի Կույս, Սև Մարիամ, կատ.՝ Mare de Déu de Montserrat) Մարիամ Աստվածածնի և մանուկ Հիսուսի յուրօրինակ արձան Մոնսեռատի աբբայությունում (Կատալոնիա)։ Արձանը տեղադրված է աբբայության տաճարի կենտրոնական մասում, խորանի հետին մասում գտնվող զանգակատանը։ Արձանը Կատալոնիայի Սուրբ Գևորգի (կատ.՝ Sant Jordi) հետ համարվում է Կատալոնիայի պաշտոնական պահապանը, հովանավորը[1][2]։ 1881 թվականի սեպտեմբերի 11-ին Հռոմի պապ Լևոն XIII-ը Մոնսերրատի Սուրբ Կույսին պաշտոնապես հայտարարեց Կատալոնիայի պահապան[3][4]։
Արձանը առավել հայտնի է իր յուրօրինակ արտաքին տեսքով. Մարիամի և մանուկ Հիսուսի դեմքերը շատ մուգ են, համարյա՝ սև։ Արձանը տեսնելու համար մարդիկ ստիպված են երկար հերթ կանգնել։
Մոնսեռատ լեռը կրոնական նշանակություն է ունեցել նաև մինչ քրիստոնեական ժամանակներոը, երբ հռոմեացիները այնտեղ Վեներա աստվածուհուն նվիրված տաճար են կառուցել[5]։
Համաձայն տարածված լեգենդի, Սև Մարիամի արձանը 880 թվականին Մոնսերրատ լեռան քարանձավում հայտնաբերել են երեխաները։ Նրանք նկատել են լույս, որճ ճառագում էր քարանձավից։ Իմանալով այդ հայտնագործության մասին, եպիսկոպոս Մանրեսին հանձնարարում է արձանը բերել իր քաղաք։ Սակայն դա անհնարին է լինում, քանի որ արձանը լինում է չափազանց ծանր և չտեղաշարժվող։ Եպիսկոպոսը հասկանում է, որ Կույս Մարիամը ցանակնում է, որ արձանը մնա Մոնսերրատում, այդ պատճառով որոշում է Մոնսերրատում կառուցել Սուրբ Մարիամին նվիրված ճգնավորության կենտրոն։ 1025 թվականին այս տեղում կառուցվում է բենեդիկտյան վանական համալիր։ Մեկ այլ տեղեկության, արձանը Մոնսերրատ է տեղափոխվել 718 թվականին, պահպանելու համար արաբական հրոսակներից[6]։ Արձանի նախնական տարբերակը չի պահպանվել, 12-րդ դարում այն փոխարինվել է կրկնօրինակով։
Արձանն ունի 95 սմ բարձրություն, պատրաստված է բարդու փայտից։ Սուրբ Մարիամը նստած է, իսկ մանուկ Հիսուսը՝ նրա գրկում է։ Աջ ձեռքում բռնել է երկրագունդը պատկերող կլորավուն գունդ։ Մանուկ Հիսուսի աջ ձեռքը բարձրացված է վեր՝ օրհնության նշանով, իսկ ձախում բռնել է արքայախնձոր։
Մարիամի և Հիսուսի հագուստն ու թագերը ոսկեգույն են, իսկ ձեռքերն ու դեմքը՝ համարյա սև։ Հավանաբար սև գույնը նախատես որոշված չի եղել, այլ առաջացել է ժամանակ ընթացքում՝ ծածկող լաքի օգտագործման պատճառով, որը խառնվել է մոմերի ծխին և քիմիական ռեակցիաների պատճառով մգացել[7]։ Մարիամի արձանը փոքր-ինչ անհամաչափ է պատրաստված, սակայն սա չի մթագնում նրա հանրահռչակությունը։ Տարբեր հետազոտությունները, ներառյալ ռետգենյան ճառագայթային մեթոդը հնարավորություն են տվյալ պարզել, որ վերջին ներկումը կատարվել է մոտավորապես 18-րդ դարում։
Յուրաքանչյուր տարի ապրիլի 27-ին նշվում է Կատալոնիայի հովանավոր, գլխավոր սրբություն, Մոնսերրատի Մարիամի տոնը։ Այն անցկացվում է տարբեր ավանդական միջոցառումներով՝ երգ, պար, «մարդկան աշտարակներ» (կատ.՝ castellers) և իհարկե, պատարագը։ Ամեն օր ժամը 13.00-ին աբբայության երաժշտական դպրոցում սովորող արական երգչախմբի (Էսկոլանիա դե Մոնսերրատ կատ.՝ Escolania de Montserrat) կողմից հնչեցվում է Սուրբ Մարիամին նվիրված հիմնը՝ Վիրոլան (լատին․՝ Virolai de Montserrat)։ Երգը սկսվում է հետևյալ բառերով. "Rosa d’abril, Morena de la serra..." (Ապրիլյան վարդ, լեռների թխամաշկ լեդի...)[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.