From Wikipedia, the free encyclopedia
Մոհամադ Խաթամի (պարս.՝ محمد خاتمی, Mohammad Xâtami, սեպտեմբերի 29, 1943[1] կամ հոկտեմբերի 14, 1943[2], Արդաքան, Յազդի նահանգ, Իրան), Իրանի Իսլամական Հանրապետության հինգերորդ նախագահը` 1997-2005թթ։ Նախագահ է ընտրվել է 1997 թվականին, երկրորդ անգամ վերընտրվել է 2001 թվականին։
Մոհամադ Խաթամի պարս.՝ محمد خاتمی | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1943[1] (81 տարեկան) կամ հոկտեմբերի 14, 1943[2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Արդաքան, Յազդի նահանգ, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Կրոն | շիա իսլամ |
Կրթություն | Սպահանի համալսարան (1969) |
Մասնագիտություն | scholar, քաղաքական գործիչ, գրադարանավար, գրող և ռազմական գործիչ |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Ամուսին | Zohreh Sadeghi? |
Ծնողներ | հայր՝ Ruhollah Khatami? |
Զբաղեցրած պաշտոններ | Իրանի նախագահ և Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ |
Կուսակցություն | Association of Combatant Clerics? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Emad Khatami? և Leila Khatami? |
Կայք | khatami.ir |
Ստորագրություն | |
Mohammad Khatami Վիքիպահեստում |
Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին Յազդ օսթանի Արդական քաղաքում` այաթոլայի ընտանիքում։ Կրտսեր եղբայրը՝ Մոհամադ Ռեզա Խաթամին 1983 թվականից ամուսնացած է այաթոլա Խոմեյնի Զահրայի թոռնուհու հետ։
19 տարեկանում մեկնել է Ղոմ, որտեղ ուսումնասիրում է աստվածաբանություն։ 1965 թվականին ընդունվել է Սպահանի համալսարան, 1969 թվականին ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Նույն թվականին Իրանի զինված ուժերում զորակոչվել է ծառայության։ 1970 թվականին ուսումը շարունակել է Թեհրանի համալսարանում, որից հետո վերադարձել Ղոմ։
1970-ական թվականներին սկսել է համագործակցել շահ Մուհամեդ Ռեզա Պահլավիին հակառակ ուժերի հետ։ 1978 թվականին ընտրվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող Իսլամական կենտրոնի ղեկավար։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել է պատգամավոր Արդականից։
1982-1992 թվականներին եղել է Իրանի մշակույթի նախարար։ 1992 թվականին նշանակվել է նախագահի խորհրդական և Ազգային գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
1997 թվականի մայիսի 23-ին ընտրվել է Իրանի նախագահ՝ ստանալով ձայների 69,5%-ը (Աքբար Նաթեկ-Նուրին պարտվել է)։ Նա հռչակել է մշակույթի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի քաղաքականության սկիզբը և արևմտյան երկրների հետ ավելի սերտ կապեր հաստատել։ 2001 թվականին վերընտրվել է երկրորդ անգամ (Ահմադ Թավակոլին պարտվել է)։
Խաթամին խոսում է պարսկերեն, արաբերեն, անգլերեն և գերմաներեն[5]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
2006 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում, նշել է, որ իսլամում համասեռամոլությունը հանցագործություն է և հանցագործությունները պետք է պատժվեն։ Միևնույն ժամանակ ասել է, որ համասեռամոլների համար մահապատժի կիրառումը կարող է քննարկման առարկա դառնալ[6]։ Հարցին, թե ինչպես է նա գնահատում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները, Խաթամին պատասխանել է, որ «նրանք, ովքեր ուրիշներին դժոխք են նետում, երբեք չեն հասնի դրախտ»։
2002 թվականին շնորհվել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային մրցանակը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.