Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Նոքդաուն» (անգլ.՝ Cinderella Man, «Մոխրոտիկ-տղամարդ»[4], կա նաև «մականունով Մոխրոտիկ» տարբերակը), ռեժիսոր Ռոն Հովարդի նկարչական ֆիլմը, որ հրապարակվել է 2005 թվականին։ Ֆիլմի հիմքը կազմում է բռնցքամարտիկ Ջեյմս Բրեդդոկի կյանքի պատմությունը։
Բռնցքամարտիկ Ջեյմս Բրեդդոկի հրաշալի կարիերան կարծես մոտենում է իր ավարտին։ Մի շարք վնասվածքների պատճառով նա այլևս չի կարողանում մենամարտել։ Ստանալով ծանր վնասվածքներ՝ նա ստիպված է լինում մեկ ուրիշ աշխատանք գտնել՝ իր ընտանիքին կերակրելու համար։ Բայց մի անգամ նրան առաջարկում են ոչ մեծ գումարով մենամարտել, բայց մարտը կանգնեցվում է, քանի որ երկու բռնցքամարտիկներն էլ ուժասպառ էին եղել, իսկ Բրեդդոկը ջարդել էր ձեռքը։ Բրեդդոկին որակազրկում են և խոստանում այլևս մենամարտի չթողնել։ Բայց ճակատագիրը նրան տվեց երկրորդ հնարավորությունը։ Վերջին րոպեին նա փոխարինում է ուրիշ բռնցքամարտիկի և մենամարտում աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Բրեդդոկը հաղթում է երրորդ փուլում, որը դառնում է սենսացիա։ Նա դրանից հետո հաղթում է մի քանի խաղեր նույնպես, և արդեն 1935 թվականի հունիսի 13֊ին նա ստիպված է լինում մենամարտել աշխարհի չեմպիոն՝ Մաքս Բերի հետ։ Բերը չորս տարի երիտասարդ է և ավելի բարձրահասակ։ Բերը իր մենամարտերում երկու մրցակից է սպանել։
Նրա կինը փորձում է նրան համոզել ետ կանգնել մարտից, սակայն Բրեդդոկը պատրաստվում է մրցել։ Մամուլը գրում է մոխրոտիկ բռնցքամարտիկի մասին, ով կարծես անվճար ճաշի բաժանման երթում հանկարծակի մենամարտի է բռնվել աշխարհի չեմպիոնի հետ։ Բրեդդոկը դառնում է բոլոր խեղճերի և անհույսների սիմվոլը։ Իր հաղթանակի համար աղոթում են Նյու Ջերսիի սովորական բնակիչներն։ Դաժան մենամարտի 15֊րդ փուլում Բրեդոկին հաջողվում է ճեղքել դիմադրությունը և հաղթել միավորներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.